Շուրջ 12 հազար  3-4 տարեկան տնկիներ՝ «Սևան» ազգային պարկի տարածքում

https://eco.am/%d5%b7%d5%b8%d6%82%d6%80%d5%bb-12-%d5%b0%d5%a1%d5%a6%d5%a1%d6%80-3-4-%d5%bf%d5%a1%d6%80%d5%a5%d5%af%d5%a1%d5%b6-%d5%bf%d5%b6%d5%af%d5%ab%d5%b6%d5%a5%d6%80%d5%9d-%d5%bd%d6%87%d5%a1%d5%b6/

Շարունակվում են գարնանային ծառատունկի աշխատանքները՝ «Սևան» ազգային պարկի տարածքում։ Eco.am սոցիալական հարթակը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացավ, որ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Մարտունու մասնաճյուղի տնկարանային տնտեսությունից տնկանյութը հանվել և տեղափոխվել է Վարդենիսի մասնաճյուղի Ծովակ տեղամասի  անտառածածկ տարածքների բացատներում անտառապատում կատարելու համար արդեն իսկ նախատեսված  5 հա մակերեսով տարածք:

Իրականացվել են բարդի և ուռենի տեսակի ծառերի տնկանյութի արմատի և սաղարթի ձևավորման և տնկման աշխատանքներ:

Վարդենիսի մասնաճյուղի Ծովակ տեղամասում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից իրականացվել են ևս 2,5 հա տարածքի անտառպատման աշխատանքներ՝  2022թ-ից հետաձգված 2,43 հա տարածքի փոխարեն, որի համար որպես տնկանյութ օգտագործվել են «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Մարտունու մասնաճյուղի տնկարանային տնտեսությունում աճեցված տնկիները:

Անտառապատման աշխատանքներում օգտագործվել են շուրջ 12 հազար  3-4 տարեկան տնկիներ:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով