Ինչպես ապրել մինչև 90 տարի

https://eco.am/%d5%ab%d5%b6%d5%b9%d5%ba%d5%a5%d5%bd-%d5%a1%d5%ba%d6%80%d5%a5%d5%ac-%d5%b4%d5%ab%d5%b6%d5%b9%d6%87-90-%d5%bf%d5%a1%d6%80%d5%ab/

Գերմանացի կենսաբան, պրոֆեսոր Միխել Ռոնցենը պնդում է․ «Ամեն ոք կարող է ընդհատել իր կենսաբանական ծերացումը»։ Եկե՛ք փորձենք, գուցե իրոք հաջողվի։

Եթե ուզում եք 15-30 տարով երկարացնել ձեր կյանքը, ապա հետևեք սեփական առողջությանն ու ճիշտ ապրելակերպ վարեք։ Երկարատև հետոզոտություններից հետո գիտնականները եկել են այն եզրակացության, որ որոշ մթերքներ երկարացնում են մարդու կյանքը։

Eco.am-ն առանձնացրել է երկարակեցության համար նպաստավոր մթերքներն ու ներկայացրել երիտասարդ մնալու մի քանի պարզ, բայց կարևոր կանոններ։

Երկարակեցության մթերքները

  • Անյուղ կաթ,
  • Լոլիկ,
  • Ձուկ,
  • Սև հաց,
  • Լոբի,
  • Կարտոֆիլ,
  • Սպանախ,
  • Բանան,
  • Ցիտրուսային պտուղներ,
  • Բուսական յուղ։

19 պարզ կանոն՝ երիտասարդ մնալու համար

1․ Հնարավորինս խուսափեք դեղամիջոցներից։

2․ Խմեք C, D, E վիտամիններ, դրանք օգտակար են անոթների համար։

3․ Ամեն օր կանոնավոր մաքրեք ատամները։

4․ Մի՛ ծխեք։

5․Տղամարդիկ պետք է պոմիդոր ուտեն և խմեն կանաչ թեյ․ այն կկանխարգելի պրոստատինի քաղցկեղը։

6․ Հաճախ արևի երես տեսեք, բայց օրը 20 րոպեից ոչ ավելի։

7․Սեքս։ Որքան շատ հեշտանք ապրեք, այնքան լավ՝ օրգանիզմի երիատասարդացման համար։

8․Սահմանափակեք ոգելից խմիչքը։

9․Շատ ժպտացեք․ ժպիտը կամրապնդի իմունային համակարգը։

10․Անպայման նախաճաշեք։

11․ Քիչ կերեք ճարպեր։ Նախընտրեք բուսական սնունդ։

12․Կանայք պետք է քնեն 7 ժամ, տղամարդիկ՝ 8։

13․ Շուն պահեք, զբոսնեք նրա հետ։

14․Ամեն օր մի նոր բան սովորեք։

15․Շաբաթական ամենաքիչը 2 անգամ զբաղվեք սպորտով։

16․Քրոնիկ հիվանդությունները անուշադրության մատնելով մի ծանրացրեք։

17․Կանոնավոր հանդիպեք հարազատներին և ընկերներին։

18․Կարգ ու կանոնի մեջ պահեք ֆինանսները։

19․Կանոնավոր ձևով չափեք ճնշումը և խոլեստերինի մակարդակը։

 

Այսպիսով՝ եթե չեք ուզում ծերանալ ապա․

ՊԵՏՔ է

1․ Քիչ ուտել,

2․ Շատ ջուր խմել,

3․Հնարավորինս սպորտով զբաղվել,

4․ Շատ ծիծաղել,

5․ Ճանապարհորդել,

6․ Սիրել կյանքը,

7․ Շատ քայլել։

ՊԵՏՔ ՉԷ

1․ Շատ ուտել,

2․ Շատ ծխել,

3․Տանը նստել,

4․ Ժամերով հեռուստացույց դիտել, կամ նստել համակարգչի առաջ,

5․Տրվել մռայլ մտքերին,

6․Կորցնել հումորի զգացումը,

7․ Չընդունել ամենանորը,

8․Վանել երիտասարդներին։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել