Մեզանում քչերն են տառապում գիրանալու ցանկությունից, սակայն, այնուամենայնիվ կան մարդիկ, որ երազում են մի քանի կիլոգրամներով ավելացնել քաշը: Բայց պարտադիր չէ, որ կիլոգրամներ ավելացնելու համար ուտել` որքան հնարավոր է:
1. Շատերն են այն կարծիքին, որ գիրանալու համար պետք է շատ ուտել, ընդ որում ցանկալի է ուտել հատկապես քաղցրեղեն: Բայց իրականում պետք է ուտել այնքան, որքան ցանկանում ես: Հակառակ դեպքում ոչ թե քաշը կավելանա, այլ ստամոքսի հետ կապված խնդիրներ կառաջանան, քանի որ սնունդը չի հասցնի մարսվել:
2. Սնուցող նյութեր շատ ընդունելու համար նախաճաշի, ճաշի եւ ընթրիքի արանքում կարելի է խմել բարձր յուղայինություն ունեցող կաթ, ինչպես նաեւ կալորիապես հարուստ հյութեր:
3. Փորձե՛ք նվազագույնի հասցնել կալորիաների ծախսումը, կարող եք ավելի երկար քնել, կամ հեռուստացույցի առջեւ պառկած շատ ժամանակ անցկացնել:
4. Մանրուքների պատճառով մի հուզվեք, հուզվելու ժամանակ արտադրվում է սթրեսի հորմոնը, որն արագացնում է մետաբոլիզմը:
5. Աշխատեք ալկոհոլը, թանձր սուրճն ու թեյը նվազագույն քանակությամբ օգտագործել եւ մոռացեք ծխելու մասին:
6. Կարեւոր են նաեւ հոգեբանական գործոնները: Հետեւեք` արդյո՞ք գովազդվող տապակած հավը կամ թխվածքաբլիթը ախորժակ բացում են, եթե այդպես է, ուրեմն սովորություն դարձրեք հաճախակի թերթել խոհարարական ամսագրեր:
7. Եվ վերջապես ամուսնացե՛ք, եթե դեռ միայնակ եք: Գիտնականները հաշվել են, որ համատեղ երջանիկ կյանքի առաջին տարվա ընթացքում զույգերը գիրանում են 5-10 կիլոգրամով:






Թողնել մեկնաբանություն