«Վերջին տարիներին կտրուկ ավելացել են արևային էներգիա օգտագործող անհատներն ու ընկերությունները՝ շուրջ 10․000 միացված արևային կայան՝ մի քանի տարում»,- Լրատվական Ռադիո FM106.5 / Լրատվական.am-ի եթերում «Էկոանկյուն» հաղորդաշարի ժամանակ անդրադարձել են «ԷկոՎիլ» ընկերության տնօրեն Վարդան Հովսեփյանն ու Կարեն Գրիգորյանը։
«Շուրջ 10 հազար միացված արևային կայանը կարծես թե փոքր թիվ է: Այնուամենայնիվ, հաշվի առնելով ոլորտում կատարված աշխատանքը, մեկնարկը ուժեղ էր»,- ռադիոհաղորդման ժամանակ ասել է «ԷկոՎիլ» ընկերության տնօրեն Վարդան Հովսեփյանն ու դիտարկել, որ գնալով ծավալները մեծանում են, ինչի արդյունքում էլ սպասելիքները մեծ են 2030-ից:
«Կարևոր է և՛ պետության, և՛ ֆինանսավորող ընկերությունների ներգրավվածությունը»,-կարևորել է Վարդան Հովսեփյանը։
Հաղորդաշարի շրջանակներում նրանք քննարկել են թե էներգիայի ո՞ր տեսակն է համարվում ամենաանվնասը բնության համար:
Առաջիկա երեք ամսիների ընթացքում, ամեն հինգշաբթի կարող եք հետևել «Էկոանկյուն» հաղորդաշարի թողարկումներին և ստանալ Ձեզ հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխանները։
Մանրամասները՝ տեսանյութում․





Թողնել մեկնաբանություն