Էկո քաղաք Չինաստանում

https://eco.am/%d5%a7%d5%af%d5%b8-%d6%84%d5%a1%d5%b2%d5%a1%d6%84-%d5%b9%d5%ab%d5%b6%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4/

Վերջերս Չինաստանի կառավարությունը հայտարարել է մի շարք էկո-քաղաքներ կառուցելու իր մտադրության մասին: Երկրի ղեկավարության տվյալներով, նոր էկո քաղաք-համայնքները հագեցած կլինեն բուսականությամբ, արևային վահանակներով և էներգիայի այլընտրանքային աղբյուներով: Ինչպես տեղեկացնում է USA Today պարբերականը, վերջերս Լոնդոնում Վենսմինսթրի Համալսարանի (University of Westminster in London) կատարած հետազոտությունների համաձայն, աշխարհի էկո-քաղաքների մեծամասնությունը կառուցվում է Չինաստանում, իսկ երկրորդ տեղը զբաղեցնում է ԱՄՆ-ն:

Չինաստանում իրականացվող նմանատիպ խոշորագույն նախագծերից է «Տյանցզին էկո-սիթին» (Tianjin Eco-City): 30 քառակուսի կիլոմետր ընդհանուր մակերեսով քաղաքը Չինաստանի և Սինգապուրի կառավարությունների համատեղ նախագիծն է: Ըստ նախնական տվյալների՝ այնտեղ արդեն ապրում է 100 բնակիչ, իսկ 1000-ն էլ նախատեսում են տեղափոխվել այս տարի: Բացի այդ, ծրագրի հեղինակների կարծիքով, հետագա 10 տարիների ընթացքում քաղաքի բնակչությունը կհասնի 350 հազարի: The Inhabitat պարբերականի տվյալներով, էկո-քաղաքը նախագծել է «Սուրբանա քաղաքային նախագծման խումբը» (Surbana Urban Planning Group): Վերջինս էկո-համայնքում ներդրել է ժամանակակից այնպիսի տեխնոլոգիաներ, ինչպիսիքն են՝ արևի և քամու էներգիայի կիրառման, անձրևաջրերի օգտագործման և օգտագործված ջրերի մաքրման համակարգեր: Բացի այդ, մթնոլորտ արտանետված ածխաթթու գազի ծավալները կրճատելու նպատակով, նոր էկո-համայնքում կլինեն ժամանակակից արագընթաց տրամվայներ:

USA Today պարբերականի տվյալներով, վերջին տարիներին ավելի քան 200 քաղաք Չինաստանում հայտարարել է էկո-համայնք կառուցելու իր ծրագրերի մասին: Այնուամենայնիվ, ոչ բոլոր նախագծերն են իրականացել: Դրանցից որոշները սառեցվել են, մյուսներն էլ պարզապես նախագծողների գովազդային քայլեր են եղել: Որոշ նորարարություններ, ինչպիսին, օրինակ, Սինգապուրի կողմից առաջարկված «տանիքների այգիներն» են չիրականացան, իսկ որոշ համագործակցություններ էլ պարզապես շարժվեցին դեպի անորոշություն: Այսպես՝ Շանհայի ղեկավարության և բրիտանական «Արուփ» (Arup) ընկերության կողմից նախագծված «Դոնթան» (Dongtan) էկո-քաղաքը շինարարությունն այդպես էլ չավարտվեց, բացի այդ «Արուփ» (Arup) ընկերությունը կիսատ թողեց նաև «Վանզենգ» (Wanzhuang) էկո-համայնքի շինարարությունը:

Աղբյուր՝ http://www.usatoday.com

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել