Էկո մզկիթ Աբու-Դաբիում

https://eco.am/%d5%a7%d5%af%d5%b8-%d5%b4%d5%a6%d5%af%d5%ab%d5%a9-%d5%a1%d5%a2%d5%b8%d6%82-%d5%a4%d5%a1%d5%a2%d5%ab%d5%b8%d6%82%d5%b4/

The Inhabitat ինտերնետային պարբերականի հաղորդմամբ, Աբու-Դաբիում նախատեսվում է կառուցել էկո-մզկիթ: Շինարարության ավարտից հետո այս մզկիթը կդառնա տարածաշրջանի կայուն զարգացման խորհրդանիշը: Մզկիթում կտեղադրվեն արևային մարտկոցներ, ինչպես նաև վերջինս կունենա «կանաչ» տանիք: Ըստ նախնական տվյալների՝ ենթադրյալ կառույցը հնարավորություն կունենա պարծենալ բազմաթիվ էներգիա խնայող առանձնահատկություններով, մասնավորապես, համակարգերից մեկը կրկնակի կօգտագործի ծիսական լվացումների ջուրը և այն կօգտագործի շրջակա կանաչ գոտիները ոռոգելու նպատակով:
Մզկիթի նախագիծը մշակել է 23-ամյա Սուհայիլ Մուհամեդ Սուլեյմանը (Suhail Mohammed Suleiman), ով հանդիսանում է ALHOSN համալսարանի շրջանավարտը, իսկ մզկիթի նախագիծն էլ նրա ավարտական աշխատանքն է: Էկո-մզկիթի հեղինակը հույս ունի, որ այն կկառուցվի Սաադիյաթ (Saadiyat) արհեստական կղզում՝ Աբու-Դաբիի Գուգենհայմի և Լուվրի մասնաճյուղերի կողքին, որոնք նախատեսվում է շահագործման հանձնել 2017 թ-ին: Ըստ նախագծի՝ ժամանակակից մզկիթը կունենա պսակված կիսալուսիններով երկու աշտարկանման սրաձողեր (ամենայն հավանականությամբ ինքնատիպ մինարեթներ), որոնք ուղղված կլինեն դեպի հոգևոր կենտրոն Մեքքա: Երիտասարդ ճարտարապետի նախագիծը կանաչ լույս է ստացել և հավանութան արժանացել Աբու-Դաբիի Քաղաքային պլանավորման խորհրդի կողմից և անգամ պարգևատրվել «Five Pearl Rating» մրցանակով:

Աղբյուր՝ http://www.inhabitat.com

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով