Էկո հանրագիտարան. Եղինջ

https://eco.am/%d5%a7%d5%af%d5%b8-%d5%b0%d5%a1%d5%b6%d6%80%d5%a1%d5%a3%d5%ab%d5%bf%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6-%d5%a5%d5%b2%d5%ab%d5%b6%d5%bb/

Հավանաբար քչերը գիտեն, որ եղինջն օժտված է բուժիչ հատկություններով։ Եղինջն ունի մաքրող հատկություն, մեծացնում է էրիթրոցիտների քանակը,կարգավորում է արյան կազմությունը,  նվազեցնում է շաքարի պարուանկությունը արյան մեջ և հարստացնում է օրգանիզմը վիտամիններով

Կարելի է եղինջի թեյ պատրաստել: Բավական է 2 ճաշի գդալ չոր տերևների վրա լցնել մի բաժակ եռացրած ջուր և թրմել։

Խմել 50 մլ օրական երեք անգամ մեկ ամսվա ընթացքում: Հոդերը, մկանները և ատամի ցավը կվերանան, տեսողությունը կբարելավվի:

Այդ թեյը օգտակար է ձեր իմունային համակարգի համար: Հարուստ է A, C, D, E և K վիտամիններով, լեցիտինով և հակաօքսիդանտներով, եղինջի թեյը կարող է պայքարել սթրեսի և հոգնածության դեմ: Բացի այդ, այն սպանում է մարմնում մանրէները:

Եղինջը կօգնի պայքարել լուծի դեմ,  խթանում է նյութափոխանակությունը: Իդեալական միջոց է քաշը կորցնելու համար:

Բացի այդ, եղինջը բարելավում է սրտի աշխատանքը, և վիտամին K պարունակության շնորհիվ այն մեծացնում է արյան մակարդումը:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել