«Զրո թափոն» ծրագրով Թուրքիայում կենդանու արյունից հեղուկ պարարտանյութ են ստացել

https://eco.am/%d5%a6%d6%80%d5%b8-%d5%a9%d5%a1%d6%83%d5%b8%d5%b6-%d5%ae%d6%80%d5%a1%d5%a3%d6%80%d5%b8%d5%be-%d5%a9%d5%b8%d6%82%d6%80%d6%84%d5%ab%d5%a1%d5%b5%d5%b8%d6%82%d5%b4-%d5%af%d5%a5%d5%b6%d5%a4/

Թուրքիայում առաջին անգամ «Զրո թափոն» ծրագրի շրջանակներում կենդանիների օրգանական թափոնների արյունից հեղուկ պարարտանյութ է պատրաստվել:

Eco.am սոցիալական հարթակը Էրմենիհաբերից տեղեկացավ, որ պատվաստանյութով սպանդանոցներում մորթված կենդանիների թափոնների քանակը գործնականում զրոյի է հասցվում:

Պարարտանյութն արտադրվել է Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Բալըքշեհիր քաղաքում:

Նշվում է, որ պարարտանյութը դաշտերում օգտագործվում է դրոնի միջոցով՝ օդից պարարտացնելով դաշտում գտնվող բերքը: Այն կարող է բերքունակությունը 9 տոննայից հասցնել 17-ի:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով