Ամառը թարմ բանջարեղենների ու բույսերի լայն ընտրության հնարավորություն է ընձեռում։ Դրանք որքան առողջարար, նույնքան էլ ՝ կարող են վնասակար լինել ձեր առողջության համար, եթե այն ճիշտ չօգտագործեք։
Eco.am-ը, որպես առողջ ապրելակերպի ջատագով, առաջարկում է բանջարաբույսերն ու պտուղներն օգտագործելուց առաջ ուշադրություն դարձնել մի քանի հանգամանքների վրա։
Սմբուկ (Բադրիջան)- Սննդի մեջ պետք է օգտագործել սմբուկի թարմ, երիտասարդ և ոչ մեծ պտուղներ։ Հասունացման ընթացքում սմբուկի մեջ կտրուկ ավելանում է ալկալոիդ սոլանինը։
Թունավորման դեպքում, մինչև բժշկի դիմելը անհրաժեշտ է հիվանդին տալ կաթ, հեղուկ ճաշեր, ձվի սպիտակուց։
Կաղամբ-Թարմ կաղամբը հակացուցված է պանկրեատիտով հիվանդներին և ստամոքսի բարձր թթվայնություն ունեցողներին։
Բողկ– Հակացուցված է խոցային հիվանդություններով տառապողներին, լյարդի և երիկամների հիվանդություններով տառապող և բոլոր նյութափոխանակության խանգարումների հետ կապված հիվանդությունների դեպքում։
Գլուխ սոխ– Հակացուցված է աղեստամոքսային սուր բորբոքումների, երիկամների և լյարդի հիվանդությունների ժամանակ։
Սխտոր– Մեծ քանակությամբ թարմ սխտորը և նրանցից պատրաստված պրեպարատները չի կարելի օգտագործել թութքի, ինչպես նաև երիկամային հիվանդությունների սրացումների ժամանակ։
Մաղադանոս– Այս բանջարաբույսը հակացուցված է հղի կանանց համար, հատկապես նրանց, ովքեր հաճախակի են վիժում ունեցել։
Գինձ, համեմ– Հակացուցված է հիպերացիդ գաստրիտ, ստամոքսի խոցային հիվանդության, սրտի իշեմիկ ցավեր, տրոմբոզներ, տրոմբոֆլոբիտ, շաքարային դիաբետ և հիպերտոնիկ հիվանդություններ ունեցողների, ինչպես նաև սրտամկանի ինֆարկտ ունեցած մարդկանց համար։
Սեխ-Այն հակացուցված է շաքարախտի, ստամոքսի և 12 մատնյա աղու խոցի, դիզենտերիայի և այլ աղիքային խանգարումների ժամանակ։
Սեխը հակացուցված է նաև կերակրող մայրերի համար։
Սեխը չի կարելի օգտագործել մեղրի և սպիրտային խմիչքների հետ։ Չի՛ կարելի սառը ջուր խմել սեխ ուտելուց հետո։






Թողնել մեկնաբանություն