Զգույշ օգտագործեք բանջարաբույսերն ու պտուղները

https://eco.am/%d5%a6%d5%a3%d5%b8%d6%82%d5%b5%d5%b7-%d6%85%d5%a3%d5%bf%d5%a1%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae%d5%a5%d6%84-%d5%a2%d5%a1%d5%b6%d5%bb%d5%a1%d6%80%d5%a1%d5%a2%d5%b8%d6%82%d5%b5%d5%bd%d5%a5%d6%80%d5%b6-%d5%b8/

Ամառը թարմ բանջարեղենների ու բույսերի լայն ընտրության հնարավորություն է ընձեռում։ Դրանք  որքան առողջարար, նույնքան էլ ՝ կարող են վնասակար լինել ձեր առողջության համար, եթե այն ճիշտ չօգտագործեք։

Eco.am-ը, որպես առողջ ապրելակերպի ջատագով, առաջարկում է բանջարաբույսերն ու պտուղներն օգտագործելուց առաջ ուշադրություն դարձնել մի քանի հանգամանքների վրա։

Սմբուկ (Բադրիջան)- Սննդի մեջ պետք է օգտագործել սմբուկի թարմ, երիտասարդ և ոչ մեծ պտուղներ։ Հասունացման ընթացքում սմբուկի մեջ կտրուկ ավելանում է ալկալոիդ սոլանինը։

Թունավորման դեպքում, մինչև բժշկի դիմելը անհրաժեշտ է հիվանդին  տալ կաթ, հեղուկ ճաշեր, ձվի սպիտակուց։

Կաղամբ-Թարմ կաղամբը հակացուցված է պանկրեատիտով հիվանդներին և ստամոքսի բարձր թթվայնություն ունեցողներին։

Բողկ– Հակացուցված է խոցային հիվանդություններով տառապողներին, լյարդի և երիկամների հիվանդություններով տառապող և բոլոր նյութափոխանակության խանգարումների հետ կապված հիվանդությունների դեպքում։

Գլուխ սոխ– Հակացուցված է աղեստամոքսային սուր բորբոքումների, երիկամների և լյարդի հիվանդությունների ժամանակ։

Սխտոր– Մեծ քանակությամբ թարմ սխտորը և նրանցից պատրաստված պրեպարատները չի կարելի օգտագործել թութքի, ինչպես նաև երիկամային հիվանդությունների սրացումների ժամանակ։

Մաղադանոս– Այս բանջարաբույսը հակացուցված է հղի կանանց համար, հատկապես նրանց, ովքեր հաճախակի են վիժում ունեցել։

Գինձ, համեմ– Հակացուցված է հիպերացիդ գաստրիտ, ստամոքսի խոցային հիվանդության, սրտի իշեմիկ ցավեր, տրոմբոզներ, տրոմբոֆլոբիտ, շաքարային դիաբետ և հիպերտոնիկ հիվանդություններ ունեցողների, ինչպես նաև սրտամկանի ինֆարկտ ունեցած մարդկանց համար։

Սեխ-Այն հակացուցված է շաքարախտի, ստամոքսի և 12 մատնյա աղու խոցի, դիզենտերիայի  և այլ աղիքային խանգարումների ժամանակ։

Սեխը հակացուցված է նաև կերակրող մայրերի համար։

Սեխը չի կարելի օգտագործել մեղրի և սպիրտային խմիչքների հետ։ Չի՛ կարելի սառը ջուր խմել սեխ ուտելուց հետո։

 

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։