Երևանում մթնոլորտային օդի որակը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

https://eco.am/%d5%a5%d6%80%d6%87%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b4%d5%a9%d5%b6%d5%b8%d5%ac%d5%b8%d6%80%d5%bf%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d6%85%d5%a4%d5%ab-%d5%b8%d6%80%d5%a1%d5%af%d5%a8-%d5%a3%d5%a5%d6%80%d5%a1/

Վերջին ամիսներին Երևանում, հատկապես կենտրոնում, մթնոլորտային օդի որակը գերազանցում է թույլատրելի կոնցենտրացիան։ Վերջին մեկ շաբաթում ևս իրավիճակն անփոփոխ է։

Ինչպես տեղեկանում ենք Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից, սեպտեմբերի 29-հոկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում, փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Ըստ այդ տվյալների՝

1․ Կենտրոն վարչական շրջանում, փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում։

2․ Արաբկիրում՝ սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-ին, 4-ին և 5-ին,

3․ Շենգավիթում՝ սեպտեմբերի 30-ին,

4․Նոր Նորքում՝ հոկտեմբերի 1-ին։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ սեպտեմբերի 29-ին, հոկտեմբերի 2-5-ը։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով