Երևանում ծառահատումների արդյունքում շրջակա միջավայրին պատճառվել է 445 հազար դրամի վնաս

https://eco.am/%d5%a5%d6%80%d6%87%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%ae%d5%a1%d5%bc%d5%a1%d5%b0%d5%a1%d5%bf%d5%b8%d6%82%d5%b4%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%a1%d6%80%d5%a4%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d6%84%d5%b8%d6%82%d5%b4/

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ՀՀ քննչական կոմիտեից ստացված գրության հիման վրա, պարզել են, որ Դավթաշեն 4-րդ թաղամասի 17/1 հասցեի դիմաց գտնվող, բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գոտի հանդիսացող հողամասում քաղաքացի Ա․ Ն․-ի կողմից 4 դեպքով հատվել են և վնասվել թվով 2 ընկուզենի տեսակի, թվով 2 խնձորենի տեսակի և թվով 1 բալենի տեսակի ծառեր։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից կայացվել է տույժ նշանակելու մասին որոշում՝ 400 հազար դրամի չափով։ Միևնույն ժամանակ կայացվել է որոշում բուսական աշխարհին պատճառված վնասի փոխհատուցման պահանջ ներկայացնելու վերաբերյալ՝ 445 հազար դրամի չափով:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով