Երևանի կենդանաբանական այգին 10 նոր բնակիչ ունի՝ 2 զեբր (վագրաձի), 2 եվրոպական եղնիկ, 4 բաշավոր ոչխար, 1 սպիտակ վագր և 1 գորշ արջ։
Eco.am սոցիալական հարթակը Երևանի կենդանաբանական այգուց տեղեկացավ, որ Կենդանիներն այգուն է նվիրել է Գագիկ Ծառուկյանը:
Զեբրերը և եվրոպական եղնիկները ցուցադրվում են միևնույն ազատավանդակում, քանի որ նրանք մինչև այգի տեղափոխվելն ապրել են միասին: Սպիտակ վագրն ու նոր արջը դեռևս չեն ցուցադրվում, քանի որ այդ կենդանիները շատ երիտասարդ են և հնարավոր չէ ցուցադրել այգում արդեն բնակվող չափահաս գիշատիչների հետ: Առաջիկայում առանձին ազատավանդակներ կառուցելուց հետո նրանք նույնպես կցուցադրվեն։
Այժմ այգում կա 150-ից ավելի տեսակ, առանձնյակների թիվն անցնում է 900-ից: Ինչպես վստահեցրեցին Կենդանաբանական այգուց, առաջիկայում սպասվում են նոր համալրումներ: Կենդանաբանական այգիներն առհասարակ կենդանիներ են ստանում նվիրատվության կամ էլ համանման այգիների միջև փոխանակման եղանակով: Առաջիկայում նախատեսվում է նոր նախագծերով այգին նորովի ներկայացնել՝ ավելի հարմարավետ պայմաններ ստեղծելով կենդանիների և գրավիչ միջավայր՝ այցելուների համար:
Մանրամասները՝ տեսանյութում․






Թողնել մեկնաբանություն