Երաժշտական թերապիա․ դասական երաժշտությունը նաև բուժիչ է

https://eco.am/%d5%a5%d6%80%d5%a1%d5%aa%d5%b7%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a9%d5%a5%d6%80%d5%a1%d5%ba%d5%ab%d5%a1%e2%80%a4-%d5%a4%d5%a1%d5%bd%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a5%d6%80%d5%a1%d5%aa%d5%b7%d5%bf%d5%b8/

Երաժշտության բուժիչ հատկությունների մասին մարդկությանը հայտնի է անհիշելի ժամանակներից: Eco.am-ն առաջարկում է առողջ ապրելակերպ ունենալու համար  հետևել հրապարակմանն ու բժշկվել երաժշտությամբ։

Երաժշտական թերապիան կամ երաժշտաբուժությունն այսօր լայնորեն տարածված է աշխարհում: Մասնագետները պնդում են, որ յուրաքանչյուրի համար պետք է անհատական երաժշտություն ընտրել, սակայն գոյություն ունեն այսպես կոչված՝ «բուժիչ մեղեդիներ», որոնք կիրառվում են կոնկրետ հիվանդությունների և հոգեվիճակների դեպքում:

Պատմական փաստեր՝ երաժշտական թերապիայի մասին

Պատմության մեջ առաջինը Պյութագորասն էր, ով փորձեց գիտականորեն հիմնավորել երաժշտության դրական ազդեցությունը, մարդու ներաշխարհի, ինչպես նաև մի շարք հիվանդությունների թեթևացման կամ բուժման գործընթացի վրա:

Երաժշտական թերապիա կիրառել է նաև Հիպոկրատը. երաժշտության միջոցով նա բուժում էր անքնությունը և էպիլեպսիան:

20-րդ դարասկզբին ռուս հոգեբույժ, ակադեմիկոս Վլադիմիր Բեխտերևը սկսել է ուսումնասիրել երաժշտության ազդեցությունը մարդու օրգանզիմի վրա: Բազմաթիվ հետազոտությունների արդյունքում նա ապացուցել է․

1․ Երաժշտությունը կարող է թոթափել հոգնածությունը

2․Դրական հույզեր առաջացնել

3․ Դրականորեն ազդել արյան շրջանառության վրա

4․Կարգավորել շնչառությունը

5․Թեթևացնել կամ բուժել որոշ հիվանդություններ:

Բեխտերևը գտնում էր, որ մայրական շուրթերից հնչող օրորոցայինը մեծապես խթանում է երեխայի լիարժեք զարգացմանը:

Դասական երաժշտությունը բուժում է

Այս ոլորտում ուսումնասիրություններ իրականացրած որոշ մասնագետների կարծիքով՝

Տրամադրությունը բարձրացնելուն նպաստում են

1․ Մոցարտի «Թուրքական քայլերգը»

2․Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերայից «Habanera» հատվածը

3․Ջուզեպպե Վերդիի «Աիդա» օպերայից «Հաղթական քայլերգը»

Մոռացության են տալիս տագնապներն ու անհանգստությունը․

1․Ֆրանց Շուբերտի «Ավե Մարիան»

2 Յոհաննես Բրամսի «Օրորոցայինը»՝

Օգնում են վաղ առավոտյան հեշտությամբ արթնանալ․

1․Անտոնիո Վիիվալդիի սոնատները

2․Ֆրանց Շուբերտի սերենադները։

Անքնության դեպքում խորհուրդ է տրվում ունկնդրել

1․ Քրիստոֆ Գլյուկի «Մեղեդին»

2․Ռոբերտ Շումանի «Երազանքները»

3․ Յան Սիբելիուսի «Տխուր վալսը»:

Գլխացավերը մեղմում են․

1․ Արամ Խաչատրյանի «Դիմակահանդեսը»

2․Մոցարտի «Դոն ժուանը»:

Գիտնականները պնդում են, որ դասապատրաստման ժամանակ, Մոցարտի ստեղծագործություններից որևէ մեկն ընդամենը 10 րոպե ունկնդրելը բարձրացնում է աշխատանքի արդյունավետությունը:

Հոգևոր երաժշտությունը նույնպես մարդկանց խաղաղություն և հանգստություն է պարգևում, օգնում հաղթահարել ցավի զգացողությունը:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել