Հայաստանի առանձին վայրերում դեկտեմբերի 8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռներում եւ նախալեռներում՝ ձյան տեսքով: Գիշերային եւ առավոտյան ժամերին տեղ-տեղ կնկատվի մառախուղ: Քամին՝ հարավարեւելյան, 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մինչեւ շաբաթվա վերջ, օդերեւութաբանների կանխատեսմամբ, էապես չի փոխվի:
Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում է թաց ձյուն, գիշերային եւ առավոտյան ժամերին կնկատվի մառախուղ: Առաջիկա գիշերը Երեւանում կլինի -1+1, վաղը ցերեկը՝ +4+6:
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում գիշերը՝ -5-10, ցերեկը՝ -2+3,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -5-10, ցերեկը՝ -2+3,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -1-3, ցերեկը՝ +2+4,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -5-10, ցերեկը՝ -2+3,
Լոռիում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ 0+3,
Տավուշում գիշերը՝ -1-5, ցերեկը՝ +1+5,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -5-10, ցերեկը՝ -2+3,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +4+6,
Արարատում գիշերը՝ -1+1, ցերեկը՝ +4+7,
Արմավիրում գիշերը՝ -1+1, ցերեկը՝ +4+7,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -5-10, ցերեկը՝ -2+3,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -1+1, ցերեկը՝ +4+7,
Սյունիք հովիտներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +3+6,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -5-8, ցերեկը՝ -1+3,
Արցախում գիշերը՝ -5-8, ցերեկը՝ -1+3 (հովիտներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +3+6):





Թողնել մեկնաբանություն