Օդերևութաբանները տաք ձմեռ են խոստանում Հայաստանում:
Ինչպես այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը, ձմռանը օդի ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի միջինը 1 աստիճանով: Միաժամանակ սպասվում են նորմայից բարձր տեղումներ: Սուրենյանի խոսքով, ընթացիկ տարին կարելի է եղանակային ռեկորդների տարի անվանել՝ նկատի ունենալով տաք ձմեռը, տոթ ամառը, ինչպես նաև հոկտեմբերին նորմայից բարձր տեղումները:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝
Դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, առանձին վայրերում՝ գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։
Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8մ/վ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-2-ը՝ ցերեկը աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։

Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, գիշերը և առավոտյան ժամերին` մառախուղ։

Երևան քաղաքի դեկտեմբերի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 14.40C (1983 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -9.10C (1999 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 2.30C





Թողնել մեկնաբանություն