Գալապագոսյան կղզիներում փլուզվել է հանրահայտ Դարվինի կամարը

https://eco.am/%d5%a3%d5%a1%d5%ac%d5%a1%d5%ba%d5%a1%d5%a3%d5%b8%d5%bd%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%af%d5%b2%d5%a6%d5%ab%d5%b6%d5%a5%d6%80%d5%b8%d6%82%d5%b4-%d6%83%d5%ac%d5%b8%d6%82%d5%a6%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%b0/

Գալապագոսյան կղզիներում բնական պատճառներով փլուզվել է հանրահայտ Դարվինի կամարը։ Այդ մասին գրում է BBC-ն՝ հղում անելով Էկվադորի շրջակա միջավայրի պահպանության նախարարությանը։

Կամարն ընկել է բնական էրոզիայի արդյունքում, հավանաբար, հողմահարման արդյունքում։ Կամարը, որն անվանվել է անգլիացի գիտնական Չարլզ Դարվինի պատվին, համարվում է դայվինգի համար լավագույն վայրերից մեկը։

Գալապագոսյան կղզիները, որը գտնվում է մայրցամաքային Էկվադորից 906 կիլոմետր հեռավորության վրա, կենդանիների և բույսերի բազմազանության համար, ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է որպես համաշխարհային ժառանգության օբյեկտ։ Արշիպելագը բաղկացած է 234 տարբեր կղզիներից, որոնցից միայն 4-ն են բնակելի, իսկ այնտեղ բնակվում է մոտ 30 հազար մարդ։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել