Բևեռափայլ․ բնության մեջ հանդիպող առեղծվածային երևույթ

https://eco.am/%d5%a2%d6%87%d5%a5%d5%bc%d5%a1%d6%83%d5%a1%d5%b5%d5%ac%e2%80%a4-%d5%a2%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%b4%d5%a5%d5%bb-%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%ab%d5%ba%d5%b8%d5%b2-%d5%a1%d5%bc%d5%a5/

Բնության մեջ հանդիպող առեղծվածային երևույթները միշտ հետաքրքրել են մարդկանց։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հնարավորություն է ընձեռել բացահայտելու դրանցից մեկը՝ Ավրորան։

Ավրորան (բևեռափայլ) ևս պատկանում է բնության մեջ հանդիպող առեղծվածային երևույթների շարքին։ Ավրորա Բորելիսը (Հյուսիսային լույսեր) և Ավրորա Ավստրալիսը (Հարավային լույսեր) հիմնականում հանդիպում են համապատասխանաբար Երկրի հյուսիսային և հարավային բևեռային շրջագծերի մոտ, սակայն կախված հզորությունից կարող են տարածվել դեպի հասարակածի ուղղությամբ։

Սա նույնպես սերտորեն կապված է արևի ակտիվության հետ։ Արեգակնային քամին հասնելով Երկրին՝ բախվում է գեոմագնիսական դաշտին և ուղղորդվում դեպի բևեռներ։ Ավելի պայծառ և գունագեղ բևեռափայլերը համապատասխանաբար ուղեկցվում են ավելի ուժեղ գեոմագնիսական տատանումներով։ Տեղ հասնելուն պես արևային քամու պարունակության մեջ առկա էլեկտրոնները Երկրի վերնոլորտում բախվում են թթվածնի և ազոտի ատոմներին ու մոլեկուլներին։ Հետզհետե նվազող ջերմության արդյունքում անջատվող մեծ էներգիան արտահայտվում է լույսի տեսքով և կրկնվում տարբեր հաճախականությամբ։ Հենց այդ լուսային «սիմֆոնիան» անվանում են բևեռափայլ։

Բևեռափայլերն արձակում են տարբեր երկարության լուսային ալիքներ։

Հաճախակի հանդիպող լույսը կանաչն է, քանի որ թթվածնի մոլեկուլներին և ատոմներին կանաչ լուսարձակման համար անհրաժեշտ է էլեկտրոնների ավելի քիչ քանակություն, նկատվում է մոտ 120-400կմ բարձրություններում։

Կարմիր լույսն առաջանում է թթվածնի ավելի քիչ խտության պայմաններում՝ մոտ 300 կմ և ավելի բարձրություններում, իսկ մանուշակագույն լույսն առաջանում է միայն ազոտի էլեկտրականացումից։

Արբանյակները բևեռափայլեր ֆիքսել են նաև Արեգակնային համակարգի այն մոլորակներում, որոնք ունեն զգալի գեոմագնիսական դաշտ և մթնոլորտ։ Օրինակ՝ Սատուրնի, Յուպիտերի, Ուրանի և Նեպտունի բևեռներում նկատվել են բավականաչափ մեծ մասշտաբային բևեռափայլեր։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Օրգանական աշխարհի համար օզոնի բացակայությունը աղետալի հետևանքներ կարող է ունենալ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել