2 տարվա հետազոտությունների հիման վրա Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի մասնագետները եկել են այն եզրակացության, որ ամեն տարի ծառերի տերևների վրա նոր վնասատուներ են ի հայտ գալիս։ Ըստ այդմ, մշակել են բույսերի բուժման գրաֆիկն ու կազմել են այս տարվա աշխատանքային ժամանակացույցը։ Այդ մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից։
«Թեղիների տերևները պետք է բացվեն, որ դեղանյութն արդյունք տա։ Թեղու տերևակերների վրա դեղը միայն ազդում է, երբ միջատն ուտում է տերևը՝ թույնի հետ»,- արձանագրում են ՀՈԱԿ-ի մասնագետներն ու պնդում, որ այս պահին միջատների դեմ պրոֆիլակտիկ պայքարն անիմաստ է։ Պարզապես սրսկիչները բերվում են մարտական պատրաստվածության, որ անցնեն պայքարի։
ՀՈԱԿ-ի փորձագետ, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Արմենակ Տեր-Գրիգորյանը դենդրոլոգների հետ հանդիպմանը ներկայացրել է աշխատանքային ուղեցույցն ու դեղորայքի ցանկը, որով պետք է իրականացնեն բուժումը։
Մեկնարկը կտրվի տաք գոտի համարվող վարչական շրջաններից, որտեղ վնասատուներն արդեն ծառերի վրա կլինեն։
Կանոնները նույնն են․
– ապահովել անվտանգության կանոնները,
– բնակիչներին իրազեկել բուժման աշխատանքների մասին,
-դեղորայքն օգտագործել ըստ հանձնարարականի՝ սահմանված չափաբաժիններով, որ ո՛չ մարդկանց, ո՛չ ծառերին չվնասեն։
Իսկ աշխատանքներն արվելու և վերահսկվելու են գիշեր-ցերեկ, վստահեցնում են Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից։






Թողնել մեկնաբանություն