Հայաստանում օդի աղտոտվածությունը գերազանցել է սահմանված բոլոր նորմերը․․․ Սա դարձել է վերջին շրջանի հաճախակի հնչող նախադասությունը՝ պատկան մարմինների ու բնապահպանների կողմից։
Eco.am սոցիալական հարթակը մշտապես անդրադառնում է այս խնդրին ու նրա թողած հետևանքներին։ Ինչպես ասում են՝ բնությունը մարդկությանն է վերադարձնում այն, ինչը մարդկությունը տալիս է բնությանը։ Այսինքն՝ ինչպես խնամես բնությունը, այնպես էլ նա հոգ կտանի քո առողջության մասին։
Սակայն, անհերքելի փաստ է, որ մեր վարքագծով հեռվացել ենք բնությունից ու նրան թողել աղբակույտերի մեջ։ Արդյունքում այսօր բնությունը մեր խնամքի կարիքն ունի։
«Մի՛ աղտոտիր հայրենիքդ, որն այդքան սիրում ես» վերտառությամբ փոքրիկ տեսանյութի միջոցով «Նորարարական լուծումներ հանուն համայնքների կայուն զարգացման» (ISSD) ՀԿ-ն ներկայացրել է իրական պատկերը, թե ինչպես է բնությունը տնքում աղբի ծանրությունից։
Մանրամասները՝ տեսանյութում․




Թողնել մեկնաբանություն