Բնությունը մեզ շռայլել է հարուստ բնական միջոցներ, որոնց արդյունավետ գործածության շնորհիվ կարելի է պահպանել առողջությունը, էներգիան, ուժը և կենսունակությունը։ Հայաստանյան պայմաններում խոր աշնանն ու ձմռանը մեզ առավել անհրաժեշտ են առողջարար ու կենսական էներգիայով լեցուն մթերքներ։ Եթե կորցրել եք առույգությունն ուրեմն Eco.am-ի անդրադարձը հենց ձեզ համար է։
Գրեթե միշտ բանջարեղենը նախընտրում ենք ուտել եփած վիճակում, անտեսելով, որ հում բանջարեղեններն ավելի առողջարար են, հատկապես՝ հյութի տեսքով։
Բազուկը օգտակար է
-Արյան կարմիր գնդիկների գոյացման համար բազուկի հյութը ամենաարժեքավորն է, հատկապես՝ կանաց օրգանիզմի վրա այն շատ բարերար ազդեցություն ունի, եթե ամեն օր այն խմեք գազարի հյութի հետ։
– Սովորաբար օգտագործվում է 1- 1,5 բաժակ հյութ, օրական երկու անգամ դաշտանային ցիկլի խաթարումների դեպքում բազուկի հյութը շատ բարենպաստ ազդեցություն է թողնում, 100 գրամ՝ օրական 2-3 անգամ։
– Բազուկի թարմ քամած հյութն օգնում է անքնությանը, պարզապես պետք է բազուկը նախապես, 2 ժամից ոչ պակաս, սառեցնել սառնարանում։ Հյութի մեջ ավելացնել բնական մեղր՝ 2/1 ծավալային հարաբերակցությամբ։ Քնելուց առաջ խմել այն բաժակի 1/3-ի չափով։
– Սակավարյունության (անեմիա) դեպքում ` 1-1,5 բաժակ բազուկը հյութաքամիչով անցկացնելուց հետո 2 ժամ պահել սառնարանում, օգտագործել օրը 2 անգամ՝ 50-100 գրամի չափով։
– Ստամոքսի հիվանդության դեպքում անհրաժեշտ է՝ գազարի 100 մլ, բազուկի 15 մլ եւ վարունգի 10 մլ հյութերը խառնել եւ խմել ուտելուց 20-30 րոպե առաջ։
– Բերանի եզերքի ճաքերին, մազերի եւ եղունգների կոտրատվելուն եւս օգնության է հասնում սովորական բազուկի հյութը։
– Բազուկը նախընտրելի է ուտել հում վիճակում։ Կանոնավոր օգտագործելու դեպքում բարենպաստ է անդրադառնում տեսողության վրա։
Հիշե՛ք՝ հյութերը ամենալավագույն սնունդն են և եթե մենք մշտապես օգտագործենք դրանք, ապա մեր կյանքի տևողությունը շատ ավելին կլինի։

Անհրաժեշտ է իմանալ
Բազուկի հյութը առանձին՝ մեկ բաժակից ավելի խմելու դեպքում, կարող է օրգանիզմում առաջացնել մաքրման ռեակցիա, որը կարտահայտվի գլխապտույտով, սրտխառնոցով։ Փորձը ցույց է տվել, որ սկզբնական շրջանում բազուկի հյութը ճիշտ կլինի այլ բանջարեղենների հյութերի հետ խառնուրդների ձեւով խմել, երբ գերակշռողը, ասենք, գազարի հյութն է։ Հետո ժամանակի ընթացքում, աստիճանաբար, գազարի հյութի քանակը պակասեցվում է, իսկ բազուկի հյութը՝ ավելացվում է մինչեւ գազարի հյութի բացառումը։
Կարևոր է իմանալ
Կարմիր բազուկը պարունակում է եզակի նյութ՝ բեթաին, որն օրգանիզմի նյութափոխանակությունը լավացնող հատկություն ունի։ Բազուկի մեջ պարունակվող կալիումը եւ կալցիումը բարերար են ազդում սրտի աշխատանքի վրա։ Իսկ ամենակարեւոր հատկանիշն այն է, որ նույնիսկ երկար ժամանակ պահելու ընթացքում բազուկը պահպանում է իր օգտակար հատկությունները։
Ի դեպ, քրոնիկ հիվանդությունների դեպքում նախքան տվյալ բաղադրատոմսերից օգտվելը, խորհրդակցեք՝ բժշկի հետ։
Բազուկով աղցան
Քերիչով անցկացնել միջին մեծության 2 հում բազուկը, վրան լցնել 1 ճաշի գդալ կիտրոնահյութ, 1 վարունգ, խնձոր (միջին չափի), կես գլուխ սոխ (բոլորը մանր կտրատած)։ Ավելացնել խառը կանաչիներ՝ կանաչ սոխ, մաղադանոս, սամիթ, (քարավուզ), խորանարդիկներով մանր կտրատած խաշած միս, չմոռանալ լցնել աղն ու բիբարը։ Լավ խառնել, վրայից ավելացնել թթվասեր եւ զարդարել խաշած եւ կիսած ձվով։
Գազարի հյութի առողջարար հատկությունների մասին կներկայացնենք հաջորդիվ։






Թողնել մեկնաբանություն