Արցախի հսկայական Տնջրին

https://eco.am/%d5%a1%d6%80%d6%81%d5%a1%d5%ad%d5%ab-%d5%b0%d5%bd%d5%af%d5%a1%d5%b5%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%bf%d5%b6%d5%bb%d6%80%d5%ab%d5%b6/

Այս ծառն ասես արցախցու խորհրդանիշը լինի՝ դիմացկուն, երկարակյաց, պայքարող և հավերժ:
Արցախի Հանրապետության Սխտորաշեն գյուղի մոտակայքում վեր է խոյանում մի հսկայական չինարի՝ Տնջրին:
Տնջրին 2028 տարեկան է։ Խորհրդային Միության շրջանում այս ծառին անձնագիր է շնորհվել որպես ԽՍՀՄ տարածքում գտնվող ամենատարեց և ամենաբարձր ծառի: Ծառի բարձրությունը ավելի քան 54մ է: Խոռոչը ունի 44ք.մ մակերես: Ծառի ներսում կարող են հանգիստ տեղավորվել ավելի քան հարյուր հոգի: Բնի հիմքի տրամագիծը 27մ է: Հսկայական չինարին շողք է գցում 1400ք.մ մակերեսի վրա: Ծառի տերևների չափը հասնում է 0,5մ: Արցախցիների համար Տնջրին դարձել է ուխտատեղի։ Ծառի տակից բխում է հորդառատ ու սառնորակ մի աղբյուր, որը դարեր շարունակ սնել է հսկա չինարուն։
Պատահական չէ, որ ծառը պաշտամունք է դարձել տեղի բնակչության համար: Համարվում է, որ եթե մարդը փչացնի սուրբ ծառը, ապա նրան կմնա ապրելու ընդամենը յոթ օր: Այս ծառի շողքի տակ էին հանգստանում մեր անցյալի երևելի մարդիկ ինչպիսին են Մեսրոպ Մաշտոցը (Vդ.), Մովսես Խորենացին (Vդ.), Սայաթ-Նովան (XVIIIդ.), Րաֆֆին և շատ ուրիշներ:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով