Մեր երկրի գեղատեսիլ բազմաթիվ վայրերի շնորհիվ, թեև Հայաստանայնա էկո տուրիզմի զարգացման համար ունենք բոլոր նախադրյալները, բայց հայաստանցիներիս կողմից այն հազվադեպ է ուշադրության արժանանում, հատկապես՝ ձմռանը։ Համաձայնեք, որ մեր երկրում արշավելու համար բոլոր եղանակներին էլ համապատասխան վայրեր կգտնվեն, պարզապես պետք է մի կողմ դնել ծուլությունն ու գործի անցնել։
Ձմեռային էկո տուրիզմն առողջարար է
Ձմեռային տուրիզմը բարերար ազդեցություն է ունենում մարդու օրգանիզմի ընդհանուր վիճակի վրա, քանի որ մաքուր օդը ամրապնդում է նյարդային համակարգը, նպաստում օրգանիզմի կոփմանը և ֆիզիկական տոկունության զարգացմանը։
Ուղևորվենք Արտանիշ լեռ
Եթե արդեն մտադիր եք մեկնել ձմեռային արշավների, ապա Eco.am սոցիալական հարթակն առաջարկում է սեփական օրինակով բացահայտել Արտանիշ լեռը։
Այն գտնվում է Գեղարքունիքի մարզում, Սևանա լճի հյուսիսարևելյան ափին։ Ծովի մակարդակից 2461 մետր բարձրության վրա։ Գագաթից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Փամբակի, Գեղամա, Արևելյան Սևանի, Սևանի, Վարդենիսի, Արեգունի լեռնաշղթաներ: Ամբողջ լեռը ծածկված է թփուտներով ու բացատներով:
Արտանիշի գագաթը միակ վայրն է, որտեղից չքնաղ տեսարան է բացվում՝ Սևանա լիճը երևում է ամբողջությամբ։ Գագաթից ամենագեղեցիկն է երևում Մեծ և Փոքր Սևանների միացման հատվածը:
Թերակղզու ափը հիանալի վայր է նաև վրանային արշավների համար։ Արտանիշ լեռը համապատասխան տարբերակ է էքստրեմալ ձմեռային վերելքների համար։
Կլիմայական պայմանները
Հայաստանում, հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ, տուրիստական բարձր սեզոնը բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Արտանիշ լեռ տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից: Արտանիշ լեռը ձմեռային լեռնագնացության համար շատ հարմար տարբերակ է, քանի որ բարձրությունը մեծ չէ, իսկ բացվող տեսարանը՝ հիասքանչ: Արտանիշի վրա սովորաբար քամու ուժգնությունը մեծ է։





Թողնել մեկնաբանություն