Հայաստանը կմասնակցի՞ «Miss Eco International» գեղեցկության մրցույթին

https://eco.am/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%af%d5%b4%d5%a1%d5%bd%d5%b6%d5%a1%d5%af%d6%81%d5%ab%d5%9e-miss-eco-international-%d5%a3%d5%a5%d5%b2%d5%a5%d6%81%d5%af%d5%b8%d6%82/

Արդեն 7-րդ անգամ Եգիպտոսում կանցկացվի «Miss Eco International» գեղեցկության ամենամյա մրցույթը, որն այս տարի կընթանա մարտի 7-18-ը։ Մրցույթն այս տարի կկայանա Եգիպտոսի Ջոլի Վիլ Քինգս կղզում։

Հայաստանն այս տարի մրցույթին կմասնակցի 1-ին անգամ, շուտով տեղի կունենա հայաստանյան ընտրությունը, որի համար արդեն քասթինգ է հայտարարված։

Մինչ հայտնի կդառնա հայաստանյան պատվիրակի անունը, «Miss Eco International 2022»-ին մի քանի երկրներ, այդ թվում Բելգիան, Կոստա Ռիկան, Նիգերիան, Ֆինլանդիան, Միացյալ Թագավորությունը և Միացյալ Նահանգներ արդեն հաստատել են իրենց թեկնածուների անունները։

Այս տարի գրեթե երկու շաբաթ, «Miss Eco» միջազգային տիտղոսի և թագի համար կպայքարի 55 երկիր։

«Miss Eco International» ամենամյա գեղեցկության մրցույթը, որը տեղի է ունենում Եգիպտոսում, պատկանում է Ecospire Co.-ին, որը պաշտոնապես գրանցված է Եգիպտոսի մշակույթի նախարարությունում՝ 2015 թվականի սեպտեմբերի 5-ից: Մրցույթի նպատակն է խթանել էկոտուրիզմը և շրջակա միջավայրի իրազեկումը։ Մրցույթն անցկացվում է LTCPUN-ի և IIMSAM-ի և ՄԱԿ-ի և Եգիպտոսի զբոսաշրջության իշխանությունների հովանու ներքո: Հաղթողն ինքնաբերաբար դառնում է ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան՝ օգնելու մոլորակին և խթանելու էկո-տուրիզմն ամբողջ աշխարհում։

Ի սկզբանե, գեղեցկության մրցույթը կոչվել է «Միսս Էկո թագուհի», սակայն, Սլովենիայից Պատրիսիա Պեկլարը որպես անդրանիկ տիտղոսակիր թագադրվելուց հետո, փոխում է անունը՝ դառնալով «Միսս Էկո Տիեզերք»։ Իսկ հաջորդ տարի՝ 2016-ին  Կոստա Ռիկայից Նատալյա Կարվախալն արդեն թագադրվեց «Միսս Էկո Տիեզերք»։

2017 թվականից արդեն գեղեցկության մրցույթն ընթանում է «Miss Eco International» անվանումով, որի առաջին հաղթողը դարձել է կանադացի Էմբեր Բերնաչին։ Վերջինս, մեկ տարի անց՝ 2018-ին, Եգիպտոսի Կահիրե քաղաքում թագադրեց իր իրավահաջորդ ֆիլիպինցի Սինտիա Թոմալլանին։ 2019 թվականին Թոմալլան վերադարձավ Կահիրե, որպես իրավահաջորդ և թագադրեց պերուացի Ռաշիա Սուհեյն Չիպրիանի Նորիեգային։ Սակայն, վերջինս հետագայում գահընկեց արվեց, իսկ նրա տեղը զբաղեցրեց մալայզիացի Էմի Նուրտինիե Աբդուլ Ազիզը, ով սկզբում չորրորդ փոխչեմպիոնն էր։

2020 թվականին, նոր կորոնավիրուսի (COVID-19) համաճարակի պատճառով, Նուրթինին չթագադրեց իր իրավահաջորդին, սակայն, թագադրեց «Miss Eco International 2021»-ի հաղթող հարավաֆրիկացի Գիզել Մենդի Ուիսին։ Վերջինս էլ կթագադրի մրցույթի այս տարվա հաղթողին։

 

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով