Հունիսի 26-ից անտառներում մեկնարկել են ավիացիոն-կենսաբանական պայքարի միջոցառումներ։
Նախորդ տարիներին ավիացիոն պայքարը կատարվել է քիմիական եղանակով, իսկ այս տարի անցում է կատարվել կենսաբանականի։ Պայքարի այս տեսակը միտված է առավել խորքային պայքար մղելու հիվանդությունների զարգացման և վնաստաուների վերարտադրողականւթյան դեմ՝ ապահովելով երկարաժամկետ արդյունք։
Eco.am սոցիալական հարթակը «Անտառային կոմիտեից» տեղեկացավ, որ միջոցառումներն իրականացվելու են շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայնատառ» ՊՈԱԿ-ի՝ Վայոց ձորի, Արագածոտնի և Հրազդանի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի՝ վնասատուներով և այլ հիվանդություններով վարակված անտառային տարածքներում՝ հետևյալ ժամանանակացույցով․
1․ Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Վայոց ձորի «Անտառտնտեսություն» մասնաճյուղ` 1200 հա տարածքում – 26.06.2023 – 27.06.2023,
2․ Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Արագածոտնի «Անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ 1320 հա տարածքում – 28.06.2023 – 30.06.2023,
3․ Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Հրազդանի «Անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ 1600 հա տարածքում – 01.07.2023 – 03.07.2023։
«Անտառային կոմիտեն» նախազգուշացնում է, որ պայքարի միջոցառումների ավարտից հետո 3 օր խորհուրդ է տրվում խուսափել սնկերի, բույսերի և հատապտուղների հավաքից: Աշխատանքների իրականացման ընթացքում անհրաժեշտ է մեղվաընտանիքների արկանոցները փակել։






Թողնել մեկնաբանություն