Երևանի բուսաբանական այգին մեկնարկում է Արցախից Հայաստան տեղահանված երեխաների համար նախատեսված անվճար էկոկրթական միջոցառումների շարք։
Eco.am սոցիալական հարթակը Երևանի բուսաբանական այգուց տեղեկացավ, որ նախաձեռնության նպատակն է ստեղծել կրթական միջավայր, որտեղ երեխաները կկարողանան ստանալ դրական լիցքեր։
Ծրագրում նախատեսված է՝
1․ ճանաչողական շրջայց,
2․ կրթական աշխատարաններ,
3․խաղեր։
Բուսաբանական այգուց տեղեկացնում են, որ շահագրգիռ կազմակերպություններն ու անձինք կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով`010621762, 098946846 կամ գրել Բուսաբանական այգու ֆեյսբուքյան էջին։





Թողնել մեկնաբանություն