Ադրբեջանցի կեղծ բնապահպանների հակաբնապահպանական «արկածները» Բերձորի ճանապարհին

https://eco.am/%d5%a1%d5%a4%d6%80%d5%a2%d5%a5%d5%bb%d5%a1%d5%b6%d6%81%d5%ab-%d5%af%d5%a5%d5%b2%d5%ae-%d5%a2%d5%b6%d5%a1%d5%ba%d5%a1%d5%b0%d5%ba%d5%a1%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%af%d5%a1%d5%a2/

Արդեն 7-րդ օրն է Արցախը շարունակում է մնալ ադրբեջանական շրջափակման մեջ։ Բնապահպանական պատրվակով Արցախը Հայաստանին կապող միակ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը էկոլոգի անվան տակ փակած մի քանի տասնյակ  ադրբեջանցիներ պատճառաբանում են, թե ուզում են  այցելել Արցախում գտնվող իրենց հանքավայրեր՝ ուսումնասիրություններ իրականացնելու, իբր Արցախում օգտակար հանածոներն ապօրինի շահագործում են՝ բնապահպանական ռիսկերով: Կեղծ բնապահպանները նկատի ունեն Դրմբոնի և Կաշենի հանքավայրերը, քանի որ օրեր առաջ՝ դեկտեմբերի 10-ին էլ փորձեցին փակել ճանապարհը, որոնց մուտքը տվյալ տարածք, ինքնաբուխ կերպով, արգելափակեցին Կաշենի հանքի աշխատողներն ու բնակիչներ։

Իրականում ադրբեջանցի կեղծ բնապահպանների Արցախ այցելելու պատրվակն այդքան էլ համոզիչ չէ, հետաքրքիր է, իսկ որտե՞ղ էին այդ «բնապահպանները» երբ 2020 թվականին 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանը միջազգայնորեն արգելված ֆոսֆոր պարունակող զենք էր կիրառում Արցախի դեմ։ Իսկ հիմա, մտացածին պատճառաբանություններով ամեն գնով ուզում են մուտք գործել Մարտակերտի շրջանի Դրմբոնի և Կաշենի հանքավայրեր, իբրև մոնիտորինգ իրականացնելու։ Սրանք վկայում են, որ ադրբեջանցի կեղծ բնապահպանները քաղաքական և տնտեսական խնդիր են լուծում, ինչն ակնհայտ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ ստորագրված փաստաթղթի կոպիտ խախտում է։

Այսպես կոչված կեղծ բնապահպանների ճանապարհ փակելու քաղաքական, տնտեսական և այլ նպատակները թողնենք պատկան մարմիններին, Eco.am սոցիալական հարթակին մտահոգում է Բերձորի ճանապարհը փակած ինքնահռչակ բնապահպանների հակաբնապահպանական արարքները։

Ուշագրավ հակաբնապահպանական արարք.

1. Ուշագրավ է, որ ինքնահռչակ բնապահպան ադրբեջանցի տիկիններից մեկը, բնապահպանական ակցիա է իրականացնում անհայտ ծագման կենդանու բնական մորթուց կարված տաք մուշտակով։ Իսկ թե քանի կենդանի է մորթվել, որպեսզի վերանշյալ «էկոլոգն» ունենա տաք մուշտակ, թողնում ենք ընթերցողների վերլուծությանը։

2. Ուշագրավ է, ադրբեջանական հեռուստաալիքների ուղիղ եթերում բնական մորթուց մուշտակով բնաբահպան ներկայացող ադրբեջանցի տիկինը, այնքան ոգևորված է փորձում մտնել բնապահպանի համոզիչ դերի մեջ, որ ձեռքերի մեջ խեղդամահ է անում խաղաղության խորհրդանիշ աղավնուն: Երբ նա ավարտում է իր «ոգեցունց» ելույթը, և ըստ բեմադրության պատրաստվում է աղավնիները ձեռքներին իրեն շրջապատած «բնապահպան» ընկերների հետ վերջապես բաց թողնել խեղճ թռչունին, սպիտակ աղավնին ոչ թե թռչում է, այլ արդեն խեղդամահ եղած գետնին ընկնում ինքնահռչակ բնապահպանի ձեռքից։

Սրանք այն հակաբնապահպանական արարաքներն են, որոնք երևում են ուղիղ եթերում ու լուսանկարներում, իսկ թե այս 7 օրվա ընթացքում ինչ արարքներ են դրսևորել՝ վնասելով և աղտոտելով բնությունն ու շրջակա միջավայրը, կփաստեն արդեն ադրբեջանական կեղծ բնապահպաննների սադրանքների ներքո ճանապարհը փակած ռուս խաղաղապահաները։

Իսկ, թե ինչով կավարտվի կեղծ բնապահպանների հակաբնապահպանական արկածները Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին ցույց կտա ժամանակը։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով