Օվկիանոսը, կլիման և եղանակը․ Օդերևութաբանները նշում են մասնագիտական օրը

https://eco.am/%d6%85%d5%be%d5%af%d5%ab%d5%a1%d5%b6%d5%b8%d5%bd%d5%a8-%d5%af%d5%ac%d5%ab%d5%b4%d5%a1%d5%b6-%d6%87-%d5%a5%d5%b2%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a8%e2%80%a4-%d6%85%d5%a4%d5%a5%d6%80%d6%87%d5%b8%d6%82%d5%a9/

1961 թվականից Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության անդամ, աշխարհի 191 երկրներում մարտի 23-ը նշվում է որպես Համաշխարհային օդերևութաբանության օր։ Հայաստանն այդ օր նշում է սկսած 2004 թվականից։

Յուրաքանչյուր տարի ՀՕԿ-ը օդերևութաբանների մասնագիտական տոնը նշում է որոշակի նշանաբանով` կարևորելով տվյալ պահին որևէ արդիական թեմա:

Այսինքն, մասնագիտական տոնը նշելու հետ մեկտեղ օդերևութաբանները բարձրաձայնում են և հանրությանն իրազեկում են երկրի ՝ որպես մոլորակի առջև ծառացած խնդիրների վերաբերյալ:

Այս տարի Օդերեւութաբանության համաշխարհային օրն անցկացվում է «Օվկիանոսը, կլիման և եղանակը» կարգախոսով։ Այս նշանաբանով օդերևութաբաններն ահազանգում են, որ օվկիանոսներն ունեն առավել ուշադրության կարիք։ Այսինքն, պետք է կենտրոնանալ ոչ միայն մթնոլորտի, այլ նաև օվկիանոսի և դրա նշանակության վրա:

Օվկիանոսը մթնոլորտի և փոփոխությունների կարևոր մաս է

Օվկիանոսն ընդգրկում է երկրի մակերեսի 70 տոկոսը և առանցքային դեր ունի կլիմայի փոփոխության հարցում: Օվկիանոսը և դրա փոփոխությունները մանրակրկիտ վերահսկվում են օդերևութաբանական և հիդրոլոգիական գործակալությունների կողմից: Ուստի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) ուշադրությունն այս տարի կկենտրոնացվի օվկիանոսի, եղանակի և կլիմայի միջև:

Տեղեկանք

Դեռևս 17-18դդ. սկսել են գրանցել ամենօրյա տեղեկություններ եղանակի մասին: Իսկ բարոմետրի հայտնագործումից հետո փորձեր ձեռնարկվեցին կանխատեսել եղանակի փոփոխությունները մթնոլորտային ճնշման փոփոխությամբ:
Օդերեւութաբանության համաշխարհային կազմակերպությունն ստեղծվել Է Օդերեւութաբանության միջազգային կազմակերպության հիմքի վրա (հիմնվել Է 1873 թվականին): 1951 թականի դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան թիվ 531 (VI) բանաձեւով ՕՀԿ-ին շնորհել Է ՄԱԿ-ի Համակարգի մասնագիտացված հիմնարկության կարգավիճակ: ՕՀԿ-ի կազմի մեջ մտնում են 191 երկրներ:

Կազմակերպությունն զբաղվում է տարբեր երկրների հիդրոօդերեւութաբանական ծառայությունների գործողությունների համակարգմամբ, դրանց օգնում Է տվյալների ստանդարտացման եւ փոխանակման, մասնագետների պատրաստման հարցում: Նաեւ ՕՀԿ-ի խնդիրների մեջ Է մտնում օգնությունն այն տեղեկատվության  փոխանակման գործում, որը վերաբերում Է տարերային աղետների հետեւանքների կանխմանը՝ կապված եղանակի եւ կլիմայի հետ, իրականացնում Է գլոբալ տաքացման գործընթացների դիտազննում:

5 պատճառ, թե ինչու են կարևոր օդերևութաբանները

1. Որպեսզի նրանք հեշտացնեն միջազգային համագործակցությունը կայանների ցանցի ստեղծման հարցում, որոնք կատարում են օդերևութաբանական ուսումնասիրություններ։ Ինչպես նաև, հիդրոլոգիական և գեոֆիզիկական ուսումնասիրություններ, որոնք վերաբերում են օդերևութաբանությանը, և նպաստել կենտրոնների ստեղծմանն ու աջակցմանը, որոնց պարտականություններից է օդերևութաբանական և այլ տեսակի ծառայությունների մատուցման ապահովումը:

2. Որպեսզի նպաստեն օդերևութաբանական տեղեկատվության արագ փոխանակման համակարգերի ստեղծմանն ու աջակցությանը:

3. Որպեսզի նպաստեն օդերևութաբանական և այլ համապատասխան ուսումնասիրությունների ստանդարտացմանը և ապահովեն ուսումնասիրությունների և վիճակագրական տվյալների միատեսակ հրապարակումը:

4. Որպեսզի նպաստեն հետագայում օդերևութաբանության օգտագործմանը ավիացիայում, նավագնացությունում, գյուղատնտեսությունում և մարդու գործունեության այլ բնագավառներում` ջրային խնդիրների լուծման հարցում:

5. Որպեսզի խրախուսեն գիտահետազոտական աշխատանքներին և օդերևութաբանության, անհրաժեշտության դեպքում նաև այլ կից բնագավառներում կադրերի պատրաստման աշխատանքներին, ինչպես նաև նպաստել այս գործունեության համակարգմանը միջպետական մասշտաբով:

Իսկ, թե ինչի համար են աշխարհին անհրաժեշտ օդերևութաբանները, դիտե՛ք տեսանյութում․

 

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել