Օգոստոսի 15-ից 26-ը շրջակա միջավայրին հասցվել է 15.672.676 ՀՀ դրամի չափով վնաս

https://eco.am/%d6%85%d5%a3%d5%b8%d5%bd%d5%bf%d5%b8%d5%bd%d5%ab-15-%d5%ab%d6%81-26-%d5%a8-%d5%b7%d6%80%d5%bb%d5%a1%d5%af%d5%a1-%d5%b4%d5%ab%d5%bb%d5%a1%d5%be%d5%a1%d5%b5%d6%80%d5%ab%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%bd%d6%81/

2022 թվականի օգոստոսի 15-ից 26-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 59 դեպք, որից 34 դեպքով հաշվարկվել է 15.672.676 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 10 դեպքով նշանակվել է 1.150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։ Ըստ տեղեկատվության, նախկինում արձանագրված 17 դեպքով նշանակվել է 1.150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես`

1․ Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 33 դեպք, 34-ով հաշվարկվել է 15.672.676 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է  200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

2․ Ընդերքի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 3 դեպք: Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում։  Արձանագրվել է 11 դեպք, որից 3-ով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։  Նախկինում արձանագրված 8 դեպքով նշանակվել է 400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

3․ Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է 9 դեպք, որից 5-ով նշանակվել է 850.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

4․ Պետական փորձաքննություններ

Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

5․ Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել

Արձանագրվել է 3 դեպք, որից 1-ով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 5 դեպքով նշանակվել է 400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 3 գործ (ընդհանուր՝ 369.600 ՀՀ դրամ)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.500.000 ՀՀ դրամ:

Ստուգումների վերաբերյալ

Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 14 հանձնարարագիր, որից`

4-ը՝ արտադրություն,

3-ը՝ ընդերքօգտագործում

2-ը՝ ՓՀԷԿ,

2-ը՝ ջրամատակարարում,

1-ը՝ բնության հատուկ պահպանվող տարածք, կառավարում, պահպանում,

1-ը՝ կենսապաշար,

1-ը՝ շինարարություն:

Նախկինում իրականացված 12 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 19 որոշում՝ 2.580.000 ՀՀ դրամի չափով, նաև հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 30.072.949 ՀՀ դրամի չափով։  Տրվել է խախտումները վերացնելու մասին 5 հանձնարարական։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով