2022 թվականի օգոստոսի 15-ից 26-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 59 դեպք, որից 34 դեպքով հաշվարկվել է 15.672.676 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 10 դեպքով նշանակվել է 1.150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։ Ըստ տեղեկատվության, նախկինում արձանագրված 17 դեպքով նշանակվել է 1.150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Մասնավորապես`
1․ Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 33 դեպք, 34-ով հաշվարկվել է 15.672.676 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
2․ Ընդերքի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 3 դեպք: Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում։ Արձանագրվել է 11 դեպք, որից 3-ով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 8 դեպքով նշանակվել է 400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
3․ Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Արձանագրվել է 9 դեպք, որից 5-ով նշանակվել է 850.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
4․ Պետական փորձաքննություններ
Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
5․ Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել
Արձանագրվել է 3 դեպք, որից 1-ով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 5 դեպքով նշանակվել է 400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 3 գործ (ընդհանուր՝ 369.600 ՀՀ դրամ)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.500.000 ՀՀ դրամ:
Ստուգումների վերաբերյալ
Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 14 հանձնարարագիր, որից`
4-ը՝ արտադրություն,
3-ը՝ ընդերքօգտագործում
2-ը՝ ՓՀԷԿ,
2-ը՝ ջրամատակարարում,
1-ը՝ բնության հատուկ պահպանվող տարածք, կառավարում, պահպանում,
1-ը՝ կենսապաշար,
1-ը՝ շինարարություն:
Նախկինում իրականացված 12 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 19 որոշում՝ 2.580.000 ՀՀ դրամի չափով, նաև հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 30.072.949 ՀՀ դրամի չափով։ Տրվել է խախտումները վերացնելու մասին 5 հանձնարարական։






Թողնել մեկնաբանություն