Քարարծիվ․ «Տարվա թռչուն 2023» արշավի ամենահմուտ կերակուր որսացող թեկնածուն

https://eco.am/%d6%84%d5%a1%d6%80%d5%a1%d6%80%d5%ae%d5%ab%d5%be%e2%80%a4-%d5%bf%d5%a1%d6%80%d5%be%d5%a1-%d5%a9%d5%bc%d5%b9%d5%b8%d6%82%d5%b6-2023-%d5%a1%d6%80%d5%b7%d5%a1%d5%be%d5%ab-%d5%a1%d5%b4%d5%a5/

Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը մինչև դեկտեմբերի 10-ը անցկացնում է «Տարվա թռչուն» 2023 քվեարկությունը։ Արդյունքներն ամփոփելուց հետո հայտնի կդառնա 2023 թվականի տարվա խորհրդանիշ թռչունը:

Eco.am սոցիալական հարթակն արդեն իր ընթերցողների համար արդեն ներկայացրել է  անդրադարձել էր, «Տարվա թռչուն» 2023 քվեարկության թեկնածուներից 2-ին։

Այսօր մեր ընթերցողին կներկայացնենք «Տարվա թռչուն» 2023 արշավի 6 թեկնածուներից քարարծիվին (Aquila chrysaetos):

Քարարծիվները Հայաստանում հանդիպող արծիվներից ամենախոշորն են չափսերով։ Թևերի բացվածքը կարող է հասնել 180-240սմ։

Այս թռչնատեսակը սակավաթիվ, խոցելի տեսակ է,ընդգրկված է ՀՀ Կարմիր գրքում։ IUCN կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»։

Տարածված են Հս․ Ամերիկայում, Աֆրիկայի հյուսիսում, Եվրասիայում։ Հայաստանում նստակյաց են, հանդիպում են գրեթե բոլոր մարզերում։

Սովորաբար տարեցտարի օգտագործում են նույն բույնը կամ հերթականությամբ օգտագործում են մի քանի բներ։ Զբաղեցնում է բաց և կիսաբաց տեսակի բիոտոպերը, բնադրում է ժայռերի վրա, որսը կատարում է բաց տեղանքներում` դաշտերում, մարգագետիններում։ Բնադրում են հիմնականում բնակավայրերից հեռու, խուսափում են խիտ անտառային տարածքներից։ Դնում են 1-2 ձու, սակայն սովորաբար միայն մեկ՝ ուժեղ ձագն է գոյատևում։

Սնվում է կաթնասուններով, թռչուններով, երկկենցաղներով, սողուններով, միջատներով, ձկներով և լեշով։ Որսի առավելագույն քաշը սահմանափակվում է 2 կգ-ով։ Որսի մեծ մասը ձեռք է բերվում գետնի մակերևույթին, երբեմն որսում է նաև օդում, թռիչքի ընթացքում։ Ձկներ որսում է մասամբ ջրի մեջ ընկղմվելով։

Երեք-չորս զույգ բնադրում են «Խոսրովի անտառ» պետական արգելոցում, մեկ-երկուսը` «Դիլիջան» ազգային պարկում։

«Տարվա թռչուն» կրթական արշավի նպատակն է յուրաքանչյուր տարի ընտրել այդ տարին խորհրդանշող թռչնատեսակի և հասարակության լայն շերտերի ուշադրությունը հրավիրել այդ տեսակի և նրա բնադրավայրերի պահպանության կարևորության վրա:

Քվեարկելու համար սեղմեք այստեղ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով