Փետրվարի 2-8-ն ընկած ժամանակահատվածում Երևանում և որոշ մարզերում, փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից»։
Երևանում, միայն Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Իսկ՝
Շենգավիթում՝ փետրվարի 6-ին,
Նոր Նորքում՝ փետրվարի 2-ին և 6-ին։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
Կենտրոնում փետրվարի 4-ին,
Նոր Նորքում՝ փետրվարի 3-ին։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Փետրվարի 1-5-ը, մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան միայն Վանաձորում՝ փետրվարի 4-ին և 5-ին։





Թողնել մեկնաբանություն