Փետրվարի 2-ը խոնավ տարածքների համաշխարհային օրն է

https://eco.am/%d6%83%d5%a5%d5%bf%d6%80%d5%be%d5%a1%d6%80%d5%ab-2-%d5%a8-%d5%ad%d5%b8%d5%b6%d5%a1%d5%be-%d5%bf%d5%a1%d6%80%d5%a1%d5%ae%d6%84%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d6%80-2/

1971 թվականի փետրվարի 2-ին Իրանի Ռամսար քաղաքում ստորագրվել է «Միջազգային կարևոր նշանակություն ունեցող խոնավ տարածքների, հատկապես` որպես ջրային թռչունների բնակավայր» Ռամսարի կոնվենցիան:

Հայաստանը Ռամսարի կոնվենցիային միացել է 1993 թվականի նոյեմբերի 6-ին՝ դառնալով 70-րդ անդամակցող երկիրը։ Հայաստանն այժմ ունի երեք Ռամսարի տարածք՝ Սևանա լիճը, Արփի լիճը և Խոր Վիրապի ճահիճը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2021 թվականի 75/317 բանաձևով պաշտոնապես հաստատել է փետրվարի 2-ը որպես ՄԱԿ-ի կողմից նշվող Խոնավ տարածքների համաշխարհային օր։

Ռամսարի կոնվենցիան խոնավ տարածքներ է ճանաչում բնական կամ արհեստական, ժամանակավոր կամ մշտական ճահիճները, խրուտները, տորֆավայրերը կամ ջրատարածքները՝ լճացած կամ հոսող, քաղցրահամ, աղիավուն կամ աղի, այդ թվում՝ նաև ծովային տարածքները, որոնց խորությունը տեղատվության ժամանակ չի գերազանցում վեց մետրը:

Ներկայում Կոնվենցիայի կողմ է 172 երկիր։

Ռամսարի տարածքների թիվը 2503 է, նրանց ընդհանուր մակերեսը՝ 257182378 հեկտար:

2024 թվականի Խոնավ տարածքների համաշխարհային օրվա թեման է «Խոնավ տարածքները և մարդու բարեկեցությունը»:

Մարդկային բարեկեցությունը անդառնալիորեն կապված է աշխարհի բոլոր տեսակների խոնավ տարածքների առողջացման հետ:

Խոնավ տարածքների վերականգնումն էական նշանակություն ունի կլիմայի և կենսաբազմազանության ճգնաժամը հաղթահարելու և Կայուն զարգացման նպատակներին հասնելու համար, ջրի և սննդի շտեմարան են, աջակցում են կենսաբազմազանությանը, մարդկանց տնտեսական, սոցիալական և մշակութային օգուտների աղբյուր են:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Չափազանց կարևոր է ճանաչել Հայաստանի ջրաճահճային տարածքները»․ հանդիպում-քննարկում

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով