Սուրբ Ծննդյանը մատուցվող ուտեստների խորհուրդը

https://eco.am/%d5%bd%d5%b8%d6%82%d6%80%d5%a2-%d5%ae%d5%b6%d5%b6%d5%a4%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%b4%d5%a1%d5%bf%d5%b8%d6%82%d6%81%d5%be%d5%b8%d5%b2-%d5%b8%d6%82%d5%bf%d5%a5%d5%bd%d5%bf%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab/

Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը։ Օրը  երկու խորհուրդ ունի՝ Քրիստոսի ծնունդը և մկրտությունը՝ Ջրօրհնեքի կարգով։ Այսօր տոնի առթիվ մարդիկ միմյանց ողջունում են՝ ասելով․ «Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ» եւ ստանում պատասխան՝ «Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի, մեզ եւ ձեզ մեծ ավետիս»։

Սուրբ Ծննդյան Ջրօրհնեքի խորհուրդը

Առավոտյան Հայ Առաքելական եկեղեցում մատուցված Սուրբ Պատարագից հետո կատարվում է Ջրօրհնեքի կարգ։ Ըստ ավանդույթի` խաչը ջուրն իջեցնելը խորհրդանշում է Հիսուսի Հորդանան գետը մտնելը։ Պատարագիչը խաչով, ապա մյուռոնով օրհնում է ջուրը, և հավատացյալներն այդ ջրից տուն են տանում, որպես օրհնություն ու բուժիչ դեղ հիվանդների համար: Այնուհետեւ քահանան այցելում է հավատացյալների տները` ավետելու Հիսուս Քրիստոսի Ծնունդը: Այստեղից էլ առաջացել է Տնօրհնեքի կարգը:

Սուրբ Ծննդյան ուտեստների խորհուրդը

Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնի մեկնարկը տրվել էր հունվարի 5-ի երեկոյան՝ ճրագալույցի պատարագով։ Որից հետո սեղաններին դրվում է օրվա խորհրդին հատուկ ուտեստներ` ձուկ, չամիչով փլավ և գինի։ Սուրբ Ծննդյան ուտեստների մեջ մեծ կարևորություն ունեն չորացրած մրգերից և ընկուզեղենից պատրաստված կերակուրները:

Ավանդույթի համաձայն, տոնական սեղանին մատուցվում է ձուկ, բրնձով և չամիչով փլավ. բրինձը մարդկությունն է, իսկ չամիչներն՝ ընտրվածները՝ նրանք, ում Աստված ընտրեց իր գործը շարունակելու: Այս ուտեստների հետ միասին մատուցվում է նաև գինի, ինչը հիմնականում բացառում է ալկոհոլային այլ խմիչքների առկայությունը տոնական սեղանին։

Ընդհանրապես, Սուրբ Ծննդյան տոնին կենդանական բոլոր ուտեստները փոխարինվում են բուսականով: Կաղամբի տերևով և մսով պատրաստվող ավանդական հայկական դոլմայի միսը փոխարինվում է հացահատիկի 3-4 տեսակներով՝ լոբու, սիսեռի, ձավարի խառնուրդով:

Ծննդյան տոնը շնորհավորում են կարմիր գինով, որը խորհրդանշում է Քրիստոսի արյունը:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով