Սոճիների ծաղկման շրջանում հանգստյան գոտիներ այցելելը կարող է ալերգիայի սրացման պատճառ դառնալ

https://eco.am/%d5%bd%d5%b8%d5%b3%d5%ab%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%ae%d5%a1%d5%b2%d5%af%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%b7%d6%80%d5%bb%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a3%d5%bd%d5%bf%d5%b5%d5%a1%d5%b6/

Սոճիների ծաղկման շրջանում առատ բուսականությամբ հանգստյան գոտիներ այցելելը կարող է ալերգիկ ռինիտի խիստ սրացման կամ բրոնխիալ ասթմայի արտահայտված սրացման պատճառ դառնալ:

Մարդկանց մոտ տարածված կարծիք կա, որ շնչառական ուղիների, թոքերի հետ կապված բազմաթիվ հիվանդություններ կարելի է բուժել տարբեր հանգստյան գոտիներում եղևնիների, սոճիների ծաղկափոշին շնչելով:

Առողջապահության նախարարության ալերգոլոգիայի գծով խորհրդատու Արմինե Հակոբյանի դիտարկմամբ հաճախ, առանց բժշկի հետ խորհրդակցելու, բուժմանը ավելացնում են կամ որպես միակ բուժման միջոց ընտրում են հենց այդ տարբերակը:

«Եղևնիների ծաղկափոշին, ինքնին ալերգեն չէ, սակայն շնչելու ընթացքում բազմաթիվ ալերգեններ կարող են ներթափանցել  օրգանիզմ և գերզգայուն մարդկանց մոտ կարող են առաջացնել ալերգիկ ռինիտի խիստ սրացումներ, իսկ բրոնխիալ ասթմայի առկայության դեպքում` հիվանդության արտահայտված սրացում, անգամ` կյանքին վտանգ սպառնացող վիճակներ»,- նշում է Ա․Հակոբյանը։

Կարևորելով բնության, մաքուր օդի  կարևորությունը առողջության համար` պացիենտները պետք է հաշվի առնեն իրենց հիվանդության առանձնահատկությունները։

«Այս հիվանդությունների կանխարգելման ապացուցված եղանակներ չկան: Չնայած տհաճ ախտանիշներին` ալերգիկ ռինիտն  արդյունավետ կառավարվում է դեղերի միջոցով, առկա է նաև վերջնական բուժման եղանակ։ Բրոնխիալ ասթմայի դեպքում ևս արդի, ուղեցույցային բժշկության շնորհիվ հնարավոր է հասնել լիակատար վերահսկողության։ Ժամանակին սկսված բուժման արդյունքում հիվանդությունը չի ազդում պացիենտի կյանքի որակի և տևողության վրա,  ուստի անհրաժեշտ է խորհրդակցել մասնագետի հետ` բուժման մեթոդի ընտրության վերաբերյալ»,-խորհուրդ է տալիս առողջապահության նախարարության ալերգոլոգիայի գծով խորհրդատու Արմինե Հակոբյանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Դենտրոպարկ․ Սոճիների փոշոտման շրջանի բուժական հատկությունները

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով