«Եթե կասկածում եք, որ հնարավոր է Ձեզ մոտ լինի սննդային ալերգիա, ապա շատ կարևոր է դրա մասին ունենաք ճշգրիտ ինֆորմացիա»,- ասում է բժիշկ-սննդաբան Լիդիա Այվազյանը։
Ըստ սննդաբանի, սննդային ալերգիայի ժամանակ, շատ կարևոր է գտնել կոնկրետ ալերգենը (կոնկրետ մթերքը) և սննդակարգից հանել միայն տվյալ մթերքը, ոչ թե բոլոր սննդային ալերգենները միասին:
«Եվ այսպես, FDA-ի տվյալներով գոյություն ունի շուրջ 160 սննդային ալերգեն: Սակայն դրանց միայն մի փոքր մասն է պատասխանատու ալերգիաների 90%-ի դրսևորման համար»,- փաստում է բժիշկ-սննդաբանն ու առանձնացնում է հիմնական սննդային ալերգենների ՄԵԾ ՈՒԹՆՅԱԿԸ՝
1․ Կաթնամթերք
2․ Ձու
3․ Ցորեն
4․ Գետնանուշ
5․ Ընդեղեն
6․ Սոյա
7. Ձուկ
8․ ծովամթերք։
«Ալերգենների այս ութնյակը հաստատվել է 2004 թ-ին, իսկ 2021 թվականին այս ցուցակին ավելացավ նաև քունջութը»,-տեղեկացնում է բժիշկ-սննդաբանն ու հավելում․ «Եվրոպայի տարածաշրջանում գործում է այլ կանոնակարգ կապված ալերգենների հետ, մեծ ութնյակին և քունջութին ավելացված է ևս 5 մթերք, ընդհանուր դրանց քանակը 14-ն է»,- ասում է սննդաբանն ու թվարկում ավելացված մթերքները՝
1․ Նեխուր
2․ Մանանեխ
3. Լուպին
4․ Սուլֆիտներ
5․ Ծովամթերք՝ խեցեմորթներ, խեցգետնակերպեր:
Թողնել մեկնաբանություն