Սնդիկի ազդեցությունը՝ մարդու օրգանիզմի վրա

https://eco.am/%d5%bd%d5%b6%d5%a4%d5%ab%d5%af%d5%ab-%d5%a1%d5%a6%d5%a4%d5%a5%d6%81%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8%d5%9d-%d5%b4%d5%a1%d6%80%d5%a4%d5%b8%d6%82-%d6%85%d6%80%d5%a3%d5%a1%d5%b6%d5%ab/

Ամբողջ աշխարհում սնդիկը շարունակում է օգտագործվել շատ ապրանքներում և ոլորտներում, օրինակ`

1 մանոմետրերում և ջերմաչափերում,

2էլեկտրական անջատիչներում և ռելեներում,

3․ֆլուորեսցենտային լամպերում, ատամնալիցքի սնդկազոդքում,

4․սպիտակեցնող կրեմներում,

5․դեղագործական պատրաստուկներում,

6․կուտակիչների և վինիլքլորիդմոնոմերի արտադրության մեջ,

7․ոսկու արդյունահանման և մշակման ժամանակ:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է սնդիկի արտանետումների կարևոր աղբյուրներն ու անմիջական ազդեցությունը մարդու առողջության վրա։

Սնդիկի արտանետումների կարևոր աղբյուրների շարքին են դասվում`

1․ ածուխի այրման հիման վրա էներգիայի արտադրությունը,

2․թափոնների այրումը,

3․ցեմենտի, պողպատի և քլորալկալու արտադրությունը,

4․ոսկու և այլ մետաղների արդյունահանումը, հրկիզումը, աղյուսները և այնպիսի աղբյուրներ, ինչպիսիք են անօրգանական քիմիական նյութերի արդյունաբերական արտադրությունն ու երկրորդային հալումը:

Արտանետումների արդյունքում սնդիկը պահպանվելով շրջակա միջավայրում` շրջանառվում է օդի, ջրի, հողի և կենսամիջավայրի միջև: Այն մանրէների ազդեցության տակ կարող է վերածվել սնդիկի առավել վտանգավոր միացության` մեթիլսնդիկի, ինչը տարածվում է սննդային շղթայում, հատկապես` ջրային միջավայրում:

Մարդկանց մեծամասնությունը մեթիլսնդիկի ազդեցությանը ենթարկվում է սննդամթերքի, հատկապես ձկների միջոցով, իսկ տարրական սնդիկի ազդեցությունը տեղի է ունենում ատամնալիցքի ամալգամի և մասնագիտական գործունեության միջոցով (օրինակ՝ փոքրածավալ մետաղների արդյունահանում):

Սնդիկի աղբյուրներ կարող են հանդիսանալ սպիտակեցնող քսուքները, սնդիկի օգտագործումը ավանդական բժշկության մեջ և սնդիկի կենցաղային արտահոսքը:

Թունավորման ախտանիշներն են՝

1 գլխացավ,

2 բերանում չորության զգացում,

3 բերանում մետաղական համ,

4․ ախորժակի նվազում,

5 սրտխառնոց,

6 որովայնում սուր ցավեր,

7․ լուծ,

8․ թուլություն։

Առաջին օգնությունը թունավորման դեպքում

Թունավորման բոլոր դեպքերում անկախ ծանրությունից պետք է անհապաղ դիմել բժշկի՝ տրամադրելով թունաքիմիկատի պիտակին նշված լրիվ տեղեկատվությունը։

Անհրաժեշտ է՝

1 տուժածին ազատել ճնշող հագուստից,

2 շնչուղիներով թունավորման դեպքում տուժածին հանել աղտոտված գոտուց և ապահովել մաքուր օդ,

3 մաշկային թունավորման դեպքում լաթով զգուշորեն հեռացնել թունաքիմիկատը մաշկի վրայից, ապա լվանալ առատ, սառը ջրով, հիմնային լուծույթով կամ օճառով,

4 աչքերի մեջ ընկնելու դեպքում՝ լվանալ առատ ջրով, սոդայի կամ բորաթթվի լուծույթով։

5․ աղեստամոքսային տրակտի թունավորման դեպքում՝ խմեցնել մի քանի բաժակ ջուր (ցանկալի է գոլ) կամ մանգանա-կալիական թույլ վարդագույն լուծույթ,

6 առաջացնել փսխում

7․ գրգռիչ թունավոր նյութեր կուլ տալու դեպքում (օր․՝ ֆորմալին)  խմեցնել որևէ պարուրող նյութ (օր․՝ օսլայի մածուկ)։ Չի կարելի տալ կաթ, ճարպեր, ալկոհոլային խմիչքներ,

8 մաշկային արյունահոսության դեպքում՝ դնել ջրածնի պերօքսիդով թրջած տամպոններ,

9 քթային արյունահոսության դեպքում՝ դնել սառը թրջոցներ քթարմատին և ծոծրակին, իսկ քթի մեջ՝ ջրածնի պերօքսիդով կամ խիտ աղային լուծույթով թրջված տամպոններ։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով