Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում եղանակային և կլիմայական էքստրեմալ երևույթներն ավելի են սրվում, քանի որ տաքացման երկարաժամկետ միտումները և ծովի մակարդակի բարձրացումը արագանում են։ Այդ մասին շեշտվում է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության նոր զեկույցում:
Eco.am սոցիալական հարթակը, «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի» կենտրոնից տեղեկացավ, որ «Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի կլիմայի վիճակը 2022 թ.» զեկույցի, վերջին 30 տարիների ընթացքում ջերմաստիճանի բարձրացման տեմպը միջին հաշվով կազմել է 0.2° C/10 տարի, ինչը գրանցված ամենաբարձր ցուցանիշն է:
Այսպիսով, Հարավային Ամերիկայի մեծ մասում երկարատև երաշտը հանգեցրել է հիդրոէլեկտրակայանների արտադրության անկման՝ առաջացնելով հանածո վառելիքի պահանջարկի կտրուկ աճի վերականգնվող էներգիայի մեծ ներուժ ունեցող տարածաշրջանում։
Ուժեղացել է սառցադաշտերի հալոցքը, ինչը սպառնում է էկոհամակարգերի և միլիոնավոր մարդկանց ապագա ջրային անվտանգությանը: 2022 թվականի ամռանը Կենտրոնական Անդերի սառցադաշտերում նկատվել է ձյան ծածկույթի գրեթե ամբողջական կորուստ։
1991-2022 թվականներին միջին տաքացման միտումը կազմել է մոտ 0.2° C/10 տարի: Դա եղել է 30 տարվա ընթացքում գրանցված ամենաուժեղ ցուցանիշը: Ընդհանուր առմամբ 2022 թվականը տարածաշրջանում այնքան տաք չէր, որքան 2021 թվականը ՝ եռամյա Լա Նինյայի հովացման ազդեցության պատճառով։
Հարավային Ատլանտյան օվկիանոսում և Հյուսիսային Ատլանտյան օվկիանոսի մերձարևադարձային հատվածում ծովի մակարդակը շարունակում է բարձրանալ ավելի բարձր տեմպերով ՝ համեմատած համաշխարհային միջին ցուցանիշների հետ: Ծովի մակարդակի բարձրացումը սպառնում է Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի ափամերձ տարածքներում ապրող բնակչության զգալի մասին՝ աղտոտելով քաղցրահամ ջրատարները, քայքայելով ափամերձ գծերը, հեղեղելով ցածրադիր տարածքները և մեծացնելով ափամերձ տարածքների ջրհեղեղի ռիսկերը:
Երկարատև երաշտը վնաս է հասցրել տնտեսության այնպիսի կարևոր ոլորտներին, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, էներգետիկան, տրանսպորտը և ջրամատակարարումը:
Զեկույցի մանրամասները՝ այստեղ․
Թողնել մեկնաբանություն