Որքան էլ պլաստիկ տոպրակները մեծ պահանջարկ ունեն, մատչելի են ու հարմար են օգտագործման համար, այնուամենայնիվ, դրանք մեծ վնաս են հասցնում շրջակա միջավայրին: Ամեն անգամ պլաստիկ տոպրակ գնելիս յուրաքանչյուրս կանխամտածված վնասում ենք շրջակա միջավայրը։ Շրջակա միջավայր նետված պոլիէթիլենային տոպրակները երկար ժամանակ պահպանվում են և չեն ենթարկվում կենսաբանական քայքայման, որի հետևանքով էլ առաջացնում են կայուն աղտոտվածություն։
Դրանք կուտակվում են․
1․ ջրում,
2․մնում ցամաքում։
Անդառնալի վնաս հասցնում
1․ մեր շրջակա միջավայրին՝ կենդանական ու բուսական աշխարհին,
2․ մարդու առողջությանը,
3․ նույնիսկ աղբավայրերում դրանք շարունակում են վնաս պատճառել շրջակա միջավայրին՝ արևի ազդեցությամբ և ինքնայրման հետևանքով արտազատելով քաղցկեղածին գազեր:
Շրջակա միջավայրը պլաստիկ տոպրակներից ազատելու համար, յուրաքանչյուր տարի հուլիսի 3-ը նշվում է որպես առանց պլաստիկ տոպրակների միջազգային օր։ Այն առաջին անգամ նշվել է միայն Կատալոնիայում՝ Zero Waste Europe (ZWE) անդամ Rezero-ի նախաձեռնությամբ։ Սակայն, մեկ տարի անց, ZWE-ն Եվրամիությանը ներկայացրել է այն, որպես շրջակա միջավայրը պլաստիկ տոպրակներից ազատելու միջազգային օր: Միայն 2015 թվականին Եվրամիությունն ընդունեց պլաստիկ տոպրակների ուղեցույցները ՝նպատակ ունենալով քայլեր ձեռնարկել պոլիէթիլենային տոպրակների սպառումը մինչև 2018 թվականը նվազեցնելու համար մինչև 90 տոպրակ՝ մեկ անձի համար: Իսկ մինչև 2025 թվականը՝ հուսով են, որ կնվազի մինչև 40 պոլիէթիլենային տոպրակ՝ մեկ անձի համար:
Ժամանակի ընթացքում ստեղծվեցին արդյունավետ արշավները, սակայն կազմակերպությանը հետագայում հաջողվեց ճնշում գործադրել մի շարք երկրների վրա՝ սկսելու քայլեր ձեռնարկել մեկանգամյա օգտագործման պլաստիկի օգտագործումը նվազեցնելու համար:
Օրվա գլխավոր նպատակն է․ բարձրացնել իրազեկվածությունը շրջակա միջավայրին հասցվող այս ոչ կենսաքայքայվող նյութի օգտագործման աճող վնասի մասին: Մեկ անգամ ևս իրազեկելու, որ աշխարհն առանց պլաստիկի իրատեսական է և գոյություն ունեն բանական այլընտրանքային լուծումներ մեկանգամյա պլաստիկ տոպրակներին։
Մտահոգիչ է․որ պոլիէթիլենային տոպրակը աղբավայրում քայքայելու համար պահանջվում է 1000 տարի, չնայած այն հանգամանքին, որ վերջին 10 տարիների ընթացքում միահամուռ ջանքերը մինչ այժմ կտրուկ նվազեցրել են ազդեցությունը:
Հայաստանը ևս անմասն չէ
Իսկ Հայաստանում օրը նշվում է առաջին անգամ։ Այս տարվա հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում, շրջիկ առևտրի կետերում արգելված է մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքն ու իրացումը։
Օրենսդրական կարգավորումների շրջանակներում բացառություն են կազմում երկրորդային հումքից պատրաստված տոպրակներն ու պարկերը, ինչպես նաև կշռափաթեթավորման համար նախատեսված պարկերը, որոնք անհրաժեշտ են ապրանքների սանիտարահիգիենիկ անվտանգությունն ապահովելու համար։ Դրանց վաճառքն ու իրացումը չի արգելվում։
Որպես այլընտրանքային լուծումներ շուկայում այսօր որոշակիորեն լայն կիրառություն ունեն բազմակի օգտագործման տոպրակները, արդեն իսկ գործում են դրանց արտադրությամբ զբաղվող բազմաթիվ արտադրություններ։
Այնուամենայնիվ
Ամեն օր ոչ ասեք՝ միանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակներին, օգտագործեք թղթե տոպրակներ և կտորե պայուսակներ:






Թողնել մեկնաբանություն