Պլաստիկի վերամշակման ոլորտում առկա խնդիրները քննարկվել է տնտեսվարողների հետ

https://eco.am/%d5%ba%d5%ac%d5%a1%d5%bd%d5%bf%d5%ab%d5%af%d5%ab-%d5%be%d5%a5%d6%80%d5%a1%d5%b4%d5%b7%d5%a1%d5%af%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%b8%d5%ac%d5%b8%d6%80%d5%bf%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a1%d5%bc%d5%af%d5%a1-%d5%ad/

Հայաստանի Հանրապետությունում պլաստիկի վերամշակման ոլորտում առկա խնդիրների քննարկման և դրանց լուծման հնարավոր ուղիների մշակման նպատակով շահագրգիռ գերատեսչությունների և տնտեսվարողների մասնակցությամբ շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում քննարկում։ Այդ մասին Eco.am սոցիալական հարթակը տեղեկացավ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել պլաստիկի վերամշակման գործընթացի պատշաճ կազմակերպմանը խոչընդոտող գործոններին, հնչել են առաջարկներ դրանք հաղթահարելու ուղղությամբ։

Շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը  կրկին խոսել է պլաստիկ թափոնների՝ բնության և մարդկության վրա թողնող բացասական ազդեցությունների մասին և փաստել, որ աղբի կառավարումը համալիր մոտեցում է պահանջում, ուստի պետք է միավորել բոլոր ջանքերը առկա բնապահպանական խնդրին արդյունավետ լուծում տալու նպատակով։

Հիշեցնենք, որ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2.1-րդ մասով սահմանված. մանրածախ առևտուր իրականացնելիս պոլիէթիլենային պարկերի և տոպրակների հետ կապված արգելքը տարածել նաև թաղանթի 50 միկրոնից ավելի հաստություն ունեցող պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վրա (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի ու երկրորդային հումքից արտադրված պարկերի և տոպրակների), ինչպես նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման սպասքի (բոլոր չափերի ափսեներ և բաժակներ, գդալներ, պատառաքաղներ, դանակներ), կշռափաթեթավորման համար նախատեսված մեկանգամյա օգտագործման տարաների (տուփեր, կոնտեյներներ՝ կափարիչով կամ առանց կափարիչի, ափսեներ) (բացառությամբ՝ գործարանային արտադրության ապրանքների փաթեթավորման համար նախատեսվածի) տրամադրման վրա։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։