Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են Նեո ընձառյուծին

https://eco.am/%d5%ba%d5%a5%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a1%d6%80%d5%a3%d5%a5%d5%ac%d5%b8%d6%81%d5%ab-%d6%86%d5%b8%d5%bf%d5%b8%d5%a9%d5%a1%d5%af%d5%a1%d6%80%d5%a4%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%af%d6%80%d5%af/

«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացվող մշտադիտարկման աշխատանքների արդյունքում պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են Նեո ընձառյուծին:

Ժամանակին կովկասյան ընձառյուծը Հայաստանում բավական տարածված է եղել։ Սակայն տարիների ընթացքում ընձառյուծի որսն այնքան է ընդլայնվել, որ 1987 թ. ընձառյուծն ընդգրկվել է ՀԽՍՀ Կարմիր գրքում:

Ներկայումս հայոց լեռների արքան՝ կովկասյան ընձառյուծը, ներառված  է ՀՀ Կարմիր գրքում (2010) «կրիտիկական» կարգավիճակով և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր ցուցակում «վտանգված» կարգավիճակով: Հայաստանում կենդանու թվաքանակը հասնում է մինչև 10 առանձնյակի։

Ընձառյուծի պահպանության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով WWF-ը մշտապես աջակցում է բնության հատուկ պահպանվող տարածքներին՝ տրամադրելով սարքավորումներ, ստեղծելով և վերանորոգելով ենթակառուցվածքները, տրամադրելով ամենագնաց ավտոմեքենաներ, վառելիք, ինչպես նաև մոնիթորինգի ու պահպանության համար անհրաժեշտ սարքավորումներ և գույք:

Այս ամենով հանդերձ կենդանու պահպանությունը մարդու ձեռքում է։ Հետևաբար  նաև հույժ կարևորվում է աշխատանքները թիրախային համայնքների հետ: Այն համայնքների բնակիչների, որոնց տարածքներն ընձառյուծի պահպանման և միգրացիայի համար կարող են կարևոր դեր խաղալ: Այս համատեքստում  իրականացվել են  համայնքային փոքր ծրագրեր Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի մի շարք համայնքներում:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով