«Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր – Հայաստան» ծրագրի ավարտված դրամաշնորհային ծրագրերի ամփոփում

https://eco.am/%d5%ba%d5%a1%d5%b0%d5%ba%d5%a1%d5%b6%d5%be%d5%b8%d5%b2-%d5%bf%d5%a1%d6%80%d5%a1%d5%ae%d6%84%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%a1%d5%bb%d5%a1%d5%af%d6%81%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%ae%d6%80%d5%a1%d5%a3/

ՊՏԱԾ-Հ ծրագրի Փոքր դրամաշնորհային բաղադրիչի 3-րդ փուլի շրջանակներում դրամաշնորհի արժանացած «ԱՐԿ» բնապահպանական ՀԿ-ն իրականացրել է «Տաթև – Խուստուփ կայուն զարգացման արահետ» ծրագիրը, որի հիմնական նպատակն էր բարձրացնել Կապան համայնքում էկոլոգիական գիտակցության մակարդակը, ձևավորել բնապահպանական մտածելակերպ՝ բնապահպանական ոչ ֆորմալ կրթության միջոցով Տաթև-Խուստուփ էկոզբոսաշրջային արահետի երկայնքով ստեղծված ենթակառուցվածքներում։
Ծրագրի շրջանակներում գրանցվել են հետևյալ արդյունքները.
վահանավանքի բնության և արվեստի կիրճում ստեղծվել է 1000 մետր արահետների ցանց, որտեղ ստեղծվել և տեղադրվել են էնդեմիկ ֆլորայի և ֆաունայի թեմաներով 35 պաստառ, 20 արվեստի գործ /լենդ արտ/, լենդ-արտ ոճով 10 նստարան, իսկ կիրճում հոսող գետակի վրա ստեղծվել և տեղադրվել է 2 կամրջակ։ Մուտքի մոտ տեղադրվել է կիրճի մասին պատմող վահանակ։
Ձորաստան գյուղի մոտ գտնվող Փոքր գետի վրա ստեղծվել է 120 մ³ ընդհանուր տարողությամբ 10 լճակների կասկադ։
Ձորաստանի պերմակուլտուրային հենակետում ստեղծվել է 50 մետր ընդհանուր երկարությամբ ջրակլանիչ խրամատ։ Տեղադրվել է լճակների կասկադի և ջրակլանիչ խրամատների վերաբերյալ վահանակ։
Ստեղծվել են էկոզբոսաշրջության, պերմակուլտուրայի և էկոշինարարության թեմաներով կրթական ծրագրեր և 3 հատ 10 րոպեանոց տեսաէքսկուրսիաներ՝ համապատասխանաբար էկոշինարարության և էկոտուրիզմի, Վահանավանքի բնության և արվեստի կիրճի, պերմակուլտուրայի և մասնավորապես՝ Ձորաստանի պերմակուլտուրային հենակետի մասին։
Կազմակերպվել է 7 առցանց էքսկուրսիա, որոնց մասնակցել է 300 դպրոցական և երիտասարդ։
Կարվել են 400 էկոպայուսակներ, որոնք կնպաստեն պլաստիկ տոպրակների օգտագործման նվազեցմանը։
«Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր – Հայաստան» ծրագրի գործադիր մարմին է հանդիսանում ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով