Ոսկի հեղուկ․ Ձիթապտղի յուղի օգտակար հատկությունները

https://eco.am/%d5%b8%d5%bd%d5%af%d5%ab-%d5%b0%d5%a5%d5%b2%d5%b8%d6%82%d5%af%e2%80%a4-%d5%b1%d5%ab%d5%a9%d5%a1%d5%ba%d5%bf%d5%b2%d5%ab-%d5%b5%d5%b8%d6%82%d5%b2%d5%ab-%d6%85%d5%a3%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d6%80-%d5%b0/

Գաղնիք չէ, որ ձիթապտուղն ունի բազմաթիվ օգտակար հատկություններ և դրանից ստանում են ոչ պակաս կարևոր հատկանիշներով հարուստ ձիթապտղի յուղ։ Այս յուղն ունի շատ նուրբ համ, որը հիանալի օգտագործվում է ցանկացած մթերքի հետ: Խորհուրդ է տրվում օգտագործել հատկապես աղեստամոքսային խնդիրների դեպքում, բայց եթե անգամ խնդիրներ չկան, ապա օգտագործելու դեպքում նրա օգտակար ազդեցությունը մեծ է:

Այս յուղը համարվում է սիրտ-անոթային հիվանդությունների հիանալի կանխարգելիչ միջոց, դանդաղեցնում է օրգանիզմի ծերանալու ընթացքը, լավացնում է ստամոքսի և լյարդի աշխատանքը:

Խորհուրդ է տրվում Ձիթապտուղի յուղը խմել մեկ կամ երկու գտալ՝ անոթի վիճակում։ Իհարկե, ձիթապտուղը բավականին համեղ և առօրյա սննդակարգում հաճախ օգտագործվող մթերք է, բայց այն նաև կարելի է կիրառել կոսմետոլոգիական նպատակներով։

Հին Եգիտոսում զեյթունի ձեթը համարվում էր խաղաղության ու մաքրության խորհրդանիշ ու միշտ գնահատվել է բազմաթիվ օգտակար հատկությունների համար: Մեծն Հոմերոսը զեյթունի ձեթն անվանում էր «ոսկի հեղուկ»:

Զեյթունի ձեթը համարվում է բոլոր բուսայուղերից ամենաօգտակարը: Այն կարգավորում է ճնշումը, բարելավում սրտի ու մարսողության օրգանների աշխատանքը: Կանոնավոր ձիթայուղ գործածելու դեպքում կաթնագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը նվազում է մի քանի ագամ: Արտաքին օգտագործման դեպքում այն ախտահանող ու երիտասարդացնող ազդեցություն ունի: Ամենալավը համարվում է էքստրա կարգի ձիթայուղը։

Կարևոր  էիմանալ

Այս ձեթի թթվայնությունը չի գերազանցում 1%-ը ու համարվում է, որ որքան թթվայնությունը ցածր է, այնքան ձեթը բարձր որակի է: Արժեքավոր է համարվում նաև «սառը մզվածքի» ձեթը: Ցավոք, ձիթայուղի որակը ժամանակի ընթացքում վատանում է, ուստի իմաստ չունի մեծ քանակությամբ ձեթ ամբարել: Խորհուրդ է տրվում ձիթայուղը պահել չոր ու զով, մութ, խոհանոցային հոտերից հեռու վայրում, քանի որ այն շատ արագ կլանում է այդ հոտերը:

Ձիթապտղի յուղի կոսմետիկական օգտակարությունը

Դեմքի և պարանոցի մաշկի համար Ձիթապտուղի յուղը հիանալի մաքրող և սնուցող միջոց է։ Լավ կլինի ամեն օր առավոտյան և երեկոյան մաշկը մաքրել ձիթապտուղի յուղով։ Այն բավականին դրական ազդեցություն ունի մաշկի վրա, քանի որ դրա շնորհիվ այն հիանալիորեն սնուցվում և փափկում է։ Այսպիսի միջոցները շատ օգտակար են ոչ միայն դեմքի, այլեւ ոտքերի եւ ձեռքի մաշկի, եղունգների համար։

Ձիթապտղի ձեթը նաև  կարելի է օգտագործել որպես քսուկ մաշկի և մազերի համար՝ մերսումներ ժամանակ: Չոր մաշկի հարթեցման համար  զեյթունի ձեթն անփոխարինելի է: Մերսող շարժումներով քսեք այն մաշկի վրա, թողեք մի քանի րոպե, իսկ հետո լվացեք այն ձեր նախընտրելի մարմնի լվացման միջոցով:

Ձիթապտղի յուղը համարվում է ամենամատչելի և արդյունավետ բազային յուղերից մեկը: Ձիթապտղի յուղի պարբերաբար օգտագործումը որոշ ժամանակ անց հիանալի տեսք կհաղորդի ձեր մաշկին: Այն հարմար է գրեթե բոլոր տիպի մաշկերի համար: Պարզապես պետք է համապատասխան քսուք ընտրել ձեզ համար, որը հարմար է և՛ գնային առումով, և՛ համապատասխանում է մաշկի տեսակին:

Կոսմետիկ ձիթապտղի յուղ՝ դեմքի համար

Ձիթապտղի յուղում պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ, միանավացած ճարպեր, ֆոսֆոլիպիդներ եւ ֆոսֆատիդներ: Այս յուղը մաշկի վրա օքսիդացված չէ, մաշկը փափկացնում է եւ օգնում է պահպանել խոնավությունը, մինչդեռ ծակոտիները չպիտի խանգարել եւ չխանգարել մաշկը եւ դերմիններում նորմալ նյութափոխանակությունը: Այն ունի ախտահանման եւ վերքերի բուժման առանձնահատկություններ, հետեւաբար, մաքուր ձեւով այն հարմար է չոր, գրգռված եւ բորբոքված մաշկի խնամքին:

Ձիթապտղի յուղով դիմակ

Տնային պայմաններում զեյթունի ձեթով ամենատարածված դիմակը շատ հեշտ է պատրաստել: Վերցնում եք   2 գդալ մեղր և մի փոքր զեյթունի ձեթ, խառնում եք և մի փոքր տաքացնում, օգտագործելիս զանգվածը պետք է տաք լինի: Քսում եք դեմքին, թողնում մի քանի րոպե, այնուհետև լվանում:

Հիշեք, որ եթերային յուղերը շատ հագեցած են, ուստի օգտագործելիս մի քանի կաթիլը բավական է:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։