«Երկաթը անհրաժեշտ է արյան մեջ կարմիր գնդիկների ստեղծման համար, որոնք իրենց հերթին մատակարարում են թթվածինը ամբողջ մարմնում: Երկաթի պակասը կարող է բերել անեմիայի, որի պատճառով կարող է առաջանալ հոգնածություն, թուլություն, հևոց, մազաթափություն»,- ասում է բժիշկ-դիետոլոգ՝ Լիդիա Այվազյանը։
Ըստ նրա, Եթե կա արյան անալիզով հաստատված երկաթի դեֆիցիտ կամ երկաթ դեֆիցիտային անեմիա, բուժումը պարտադիր դեղորայքային է․ «Իսկ սնունդը կարող է օգնել այն մարդկանց, ովքեր ունեն քրոնիկական երկաթի դեֆիցիտ, որպեսզի պահպանվի երկաթի նորմալ մակարդակը»,- խորհուրդ է տալիս բժիշկ-դիետոլոգը և թվարկում երկաթի բարձր պարունակությամբ մթերքները․
1․Լյարդ (100 գր տավարի լյարդում՝ 17.9 մգ երկաթ)
2․ Կարմիր միս (100 գր տավարի մսում՝ 2.6 մգ երկաթ)
3․ Ձկնամթերք, հատկապես ոստրե, ութոտնուկ (100 գր ոստրե՝ 7 մգ
երկաթ, 100 գր իշխան՝ 0.3 մգ)
4․ Թռչնամիս (100 գր հավի մսում՝ 1.3 մգ երկաթ)
5․ Լոբազգիներ (100 գր կարմիր հատիկավոր լոբում՝ 5.1 մգ երկաթ)
6․ Չարազեղեն (100 գր հնդկական պոպոքում՝ 6.7 մգ երկաթ)
7․ Չորացրած մրգեր (100 գր ծիրանի չրում՝ 2.7 մգ երկաթ)
8․ Մուգ կանաչ բանջարեղեն, օր.՝ սպանախ, հազար (100 գր
սպանախում՝ 2.7 մգ երկաթ)
9․ Սև դառը շոկոլադ, կակաոյի 45%-ից բարձր պարունակությամբ (30
գր սև շոկոլադում՝ 2 մգ երկաթ)
Հարկ է նշել, որ կա երկաթի երկու հիմնական տեսակ՝ հեմային և ոչ հեմային:
Հեմային երկաթ պարունակվում է կենդանական ծագման սննդում (մսամթերք, ձկնամթերք) և ավելի լավ է յուրացվում օրգանիզմում:
Ոչ հեմային երկաթը պարունակվում է բուսական ծագման մթերքներում (լոբազգիներ, մուգ կանաչ բանջարեղեն և այլն) և ավելի դժվարությամբ են յուրացվում: Սրա պատճառով անհրաժեշտ է ոչ հեմային երկաթ պարունակող մթերքներ ավելի շատ օգտագործել նույն քանակի երկաթ ստանալու համար, ինչպես նաև ուտել վիտամին C պարունակող մթերքների հետ: Վերջինս նպաստում է երկաթի յուրացմանը:
Լրացուցիչ ինֆորմացիա երկաթ դեֆիցատիցային անեմիայի ունեցողներին՝
1․ բուժման ընթացքը երկարատև է՝ 2-6 ամիս
2․ բուժման ցուցիչ է՝ ֆերրիտինի ցուցանիշի նորմավորում
3․ երկաթը լավ է ներծծում ՝ Վիտամին Ց-ի, միսի, ձկան հետ համատեղ, Վատ է ներծծվում՝ ֆիտատների, կալցիումի հետ
4․ երկաթի պրեպարատները պետք է ընդունել կալցիում պարունակող մթերքներից, ըմպելիքներից /կաթ/կաթնամթեք/, հավելումներից, թեյից, սուրճից, ձվից, շիլաներից առանձին:
ԿԱՐԵՎՈՐ՝
Երկաթի դեղամիջոցներ անհրաժեշտ է ընդունել միայն բժշկի ցուցումով: Երկաթի գերդոզավորումը կարող է հանգեցնել առողջական լուրջ խնդիրների, հատկապես երեխաների մոտ





Թողնել մեկնաբանություն