«Պահպանի՛ր շրջակա միջավայրը», «Տեսակավորի՛ր աղբը», «Մտածի՛ր բնության պահպանման մասին»․ այս արտահայտությունները վերջին տարիներին հաճախակի ենք լսում, սակայն դրանք ոչ բոլորի համար են առօրյա կյանքի մի մաս դարձել։ Դրա համար առնվազն պետք է էկոկրթված հասարակություն ունենալ, որի ուղղությամբ հատուկենտ քայլեր են կատարվում։ Երբեմն, հասարակությունն անգամ չգիտի էլ, թե ինչպես և ինչի համար տեսակավորի աղբը, կամ ինչ վնաս է պատճառում պլաստիկն ու ապակյա տարան՝ բնությանն ու շրջակա միջավայրին։
Eco.am սոցիալական հարթակը, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից տեղեկացավ մի քանի կարևոր հանգամանքներ, որոնք կօգնեն մեր ընթերցողներին լինել ավելի իրազեկ։
1․ Ամեն օր մարդկությունը սպառում է բնական ռեսուրսների ահռելի քանակություն, որից միայն 6%-ն է վերածվում օգտակար արտադրանքի, մնացած 94%-ը թափոն է:
2․ Ըստ կանխատեսումների, 2050 թվականին թափոնների ծավալը մոլորակի վրա կաճի մինչև 70%, որի կեսը բաժին կընկնի Ասիային:
3․ 2025 թվականին քաղաքաբնակների թիվը կկազմի մոտ 4.3 միլիարդ, որոնք օրական կառաջացնեն մոտ 1.42 կգ կոշտ կենցաղային թափոն:
Թափոնների քայքայման համար հարկավոր ժամանակը հստակ չէ, այն կախված է տվյալ նյութից։ Ստորև ներկայացնում ենք մեր կենցաղում ամենակիրառելի առարկաների ու նյութերի քայքայման ժամկետները։
1․ Բուրդը քայքայվում է 1 տարում։
2․ Ծառի ճյուղը 4 տարուց կորցնում է հետքը երկրի վրայից։
3․Ներկված տախտակը տարրալուծվում է բնության մեջ 13 տարում։
4․ Մետաղյա տարան քայքայվում է մոտ 500 տարում։
5․ Պլաստիկե շիշը ավելի քան 500 տարի մնում է մոլորակի վրա։
6․Ապակյա տարաները չեն քայքայվում։
7․Թղթի քայքայման համար անհրաժեշտ է ընդամենը 1 ամիս






Թողնել մեկնաբանություն