Հայ ֆիզիկոսը դարձել է տիեզերաբանության մրցանակի հաղթող

https://eco.am/%d5%b0%d5%a1%d5%b5-%d6%86%d5%ab%d5%a6%d5%ab%d5%af%d5%b8%d5%bd%d5%a8-%d5%a4%d5%a1%d6%80%d5%b1%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%bf%d5%ab%d5%a5%d5%a6%d5%a5%d6%80%d5%a1%d5%a2%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5/

Հայ ֆիզիկոս, Վանկուվերի Սայմոն Ֆրեյզեր համալսարանի (SFU) պրոֆեսոր և Բյուրականի աստղադիտարանի արտասահմանյան աշխատակից Լևոն Պողոսյանն արժանացել է Բուչալտերի տիեզերաբանության 2021թ․ մրցանակին։

Ինչպես տեղեկանում ենք Բյուրականի աստղադիտարանից, Լևոն Պողոսյանը և նրա աշխատակիցը արժանացել են առաջին տեղի մրցանակին Նախասկզբյան մագնիսական դաշտերի միջոցով Հաբլյան լարվածությունը բացահայտելու վերաբերյալ իրենց նոր հետազոտության համար։

Հաբլյան լարվածությունը տիեզերաբանության ամենամեծ հանելուկներից մեկն է, որը վերաբերում է Հաբլի հաստատունի ակնհայտ տարբերությանը, կամ նրան, թե որքան արագ է Տիեզերքն ընդլայնվում այսօր, ինչն իր հերթին որոշվում է տարբեր տեսակի դիտումների միջոցով։

Իրենց աշխատանքում Պողոսյանը և նրա աշխատակիցը ցույց են տվել, թե ինչպես վաղ Տիեզերքի մագնիսական դաշտերը հաշվի առնելը կարող է օգնել լուծելու այդ տարբերությունը:

Բուչալտերի տիեզերաբանության մրցանակը հիմնադրվել է 2014թ-ին: Այն տրվում է «տիեզերաբանության մեջ բեկումնային տեսական, դիտողական կամ փորձարարական աշխատանքի համար, որը կարող է նպաստել Տիեզերքի ծագման, կառուցվածքի և էվոլյուցիայի մասին մեր ունեցած պատկերացումների ընդլայնմանը»:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։