Վերջին 5 տարիներին, Հայաստանի Հանրապետությունը վարում է էլեկտրամոբիլների զարգացմանն ուղղված քաղաքականություն, այդ թվում նաև շահագործման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների մասով։
Այս ամենի նպատակն է՝
1․ նվազեցնել շրջակա միջավայրի աղտոտումը,
2․ կրճատել արտանետվող գազերի քանակը,
3․ խթանել էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցների օգտագործումը։
Արդյունքում, վերջին տարիներին, մեծ հետաքրքրություն է առաջացել էլեկտրամոբիլների նկատմամբ և շեշտակի ավելացել է և՛ ներկրումը և շահագործումը:
Վերջին 5 տարիներին որքան էլեկտրոմոբիլ է ներկրվել Հայաստան
1․ Մինչև արտոնության սահմանումը, 2017-2018 թվականներին Հայաստան է ներկրվել ընդամենը 42 էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց,
2․ 2019 թվականին՝ 145 տրանսպորտային միջոց։
3․ 2020 թվականին՝ 358 տրանսպորտային միջոց։
4․ 2021 թվականին՝ 1898 տրանսպորտային միջոց։
5․ 2022 թվականին՝ 2663 տրանսպորտային միջոց։
Ի դեպ
2021 թվականի դեկտեմբերի 10-ին, ՀՀ Ազգային ժողովն ընդունեց օրենք, ըստ որի բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներմուծման կամ օտարման համար գործող ԱԱՀ-ից ազատման արտոնության ժամկետը երկարաձգվեց մինչև 2024 թվականի հունվարի 1-ը։






Թողնել մեկնաբանություն