Որո՞նք են հատուկ թափոնները

https://eco.am/%d5%b8%d6%80%d5%b8%d5%9e%d5%b6%d6%84-%d5%a5%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%bf%d5%b8%d6%82%d5%af-%d5%a9%d5%a1%d6%83%d5%b8%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8/

Սպառողի մոտ հաճախ է հարց առաջանում, թե որո՞նք են հատուկ թափոնները՝ Արտադրողի ընդայնված պատասխանատվության համակարգում։ Հայաստանում շուտով կգործի արտադրողի ընդլայնված պատասխանատվության օրենսդրություն։

Հատուկ թափոնը դա արտադրողի ընդայնված պատասխանատվության  (ԱԸՊ) ապրանքի իրացման, սպառման կամ օգտագործման արդյունքում գոյացող թափոնն է։ Թափոններն ընդունված է խմբավորել ըստ հատկականիշների։

ԱԸՊ սխեմեմաներով կառավարվող հատուկ թափոնի խմբերը սովորաբար ներառում են`

1 տարա և փաթեթավորում,

2․ մարտկոցներ և կուտակիչներ,

3․ ԷԷՍ (էլեկտրական և էլեկտրոնային սարքերի թափոններ),

4․ ՇԴԵՏՄ  (շահագործումից դուրս եկած տրանսպորտային միջոցներ),

5․ անվադողեր,

6․ յուղեր, օդի և յուղերի զտիչներ,

7․ լուսավոլտային վահանակներ։

Ի դեպ, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն այժմ մշակում է հատուկ թափոնների ցանկը։ Իսկ նշված  սահմանումները միջազգային փորձի հիման վրա մշակված նախնական տարբերակներ են։

Արտադրողի ընդլայնված պատասխանատվության (ԱԸՊ) օրենսդրությունը մշակվում է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի աջակցությամբ՝ Շվեդիայի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաք ականություն» 4-ամյա ծրագրի շրջանակներում։

Eco.am

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ինչպե՞ս բարելավել Հայաստանի թափոնների կառավարման ոլորտը․ 4-ամյա ծրագիրն արդեն մեկնարկել է

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։