«Երևանում չնախատեսված վայրերում աղբ նետելու համար քաղաքացիները կտուգանվեն ոչ թե 5000, այլ 50 հազար դրամով»,- այս մասին Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ տեղեկացրեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
Նրա փոխանցմամբ, նախագիծը շուտով կներկայացվի կառավարությանը․ «Կարծում եմ, մինչև հաջորդ ուրբաթ նախագիծը կներկայացնենք կառավարությանը, որպեսզի վարչական իրավախախտումների մասին օրենքում փոփոխություն տեղի ունենա»։
Նիստի ընթացքում Երևանի քաղաքապետն անդրադարձավ նաև աղբի տեսակավորմանը․ «Դավիթաշեն վարչական շրջանում շուտով պիլոտային ծրագիր կիրականացվի»,- ավագանու անդամներին իրազեկեց Երևանի քաղաքապետն ու հավելեց․ «Աղբի տեսակավորման կետերը բավական քիչ են և արդյունավետությունը ցածր է, այդ իսկ պատճառով նոր աղբամանների ձեռքբերման մրցույթ ենք հայտարարել, ուսումնասիրել ենք Դավիթաշեն վարչական շրջանը, որտեղ էլ կիրականացվի աղբի տեսակավորում»։






Թողնել մեկնաբանություն