Մարտի 3-ին ամբողջ աշխարհում նշվեց Վայրի բնության համաշխարհային օրը։ Յուրաքանչյուր տարի այս օրն ունի որոշակի թեմատիկ ուղղվածություն, 2024 թվականի Վայրի բնության համաշխարհային օրվա թեման է «Միացնելով մարդկանց և մոլորակին. օգտագործել թվային նորարարությունը վայրի բնության պահպանման համար», նվիրված նորարարությանը թվային ոլորտում: Թվային բնապահպանական տեխնոլոգիաները և ծառայությունները կարող են ապահովվել վայրի բնության պահպանություն, վայրի կենդանիների կայուն առևտրի և մարդ-վայրի բնության գոյակցության:
Վայրի բնության համաշխարհային օրը հնարավորություն է տալիս գնահատելու վայրի կենդանական և բուսական աշխարհի բազմաթիվ նմուշներն ու գեղեցկությունը, ինչպես նաև օգնում է բարձրացնել մարդկանց իրազեկվածությունը բնապահպանական գործողությունների իրականացման օգուտների մասին:
Օրվա ընտրությունը կապված է 1973 թվականի հետ։ Այդ տարի մարտի 3-ին ընդունվեց անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների առք ու վաճառքը կարգավորող կոնվենցիան։
2013 թվականին ՄԱԿ-ի բանաձևը, որով մարտի 3-ը հռչակվեց որպես Վայրի բնության համաշխարհային օր, վերահաստատում էր «վայրի բնության առանձնահատուկ կարևորությունը և անգնահատելի արժեքը կայուն զարգացման ու մարդկային բարօրության հարցում՝ առանձնացնելով վայրի բնության դերը բնապահպանական, գենետիկ, սոցիալական, տնտեսական, գիտական, կրթական, մշակութային, գեղագիտական և ժամանցային հարցերում:
Վայրի բնության համաշխարհային օրը ևս մեկ անգամ ընգծում է բնության անգնահատելի դերը մարդու կյանքում և կոչ է մարդկությանը ևս մեկ անգամ ուշադրություն դարձնելու վայրի կենդանական ու բուսական աշխարհի պահպանությանը։
Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը պետք է դառնա մեր առօրյա կյանքի ու գործունեության անքակտելի մասը։ Մենք պարտավորված ենք հաջորդ սերունդներին փոխանցել անխաթար բնաշխարհ։
Կենսաբազմազանության կորստի կասեցումը Կայուն Զարգացման 15-րդ նպատակի թիրախներից է: Վերաբերվում են այն տեսակների խմբերին, որոնք գտնվում են անհետացման եզրին: Ներկայումս վտանգված է մեկ միլիոն տեսակ:
1․Ամբողջ աշխարհում միլիարդավոր մարդիկ կախված են բուսական և կենդանական աշխարհի 50000 վայրի տեսակներից:
2․ Աշխարհում յուրաքանչյուր հինգերորդ մարդ եկամուտ և սնունդ է ստանում վայրի տեսակներից, իսկ 2,4 միլիարդ մարդ սնունդ պատրաստելու համար կախված է փայտի վառելիքից:
3․ Կակտուսները, ծովային ջրիմուռները, ընձուղտները, թութակները և կաղնու ծառերը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Անհետացման վտանգի տակ գտնվող Նեո հովազին կրկին ֆիքսել են FPWC տեսախցիկները. տեսանյութ






Թողնել մեկնաբանություն